«Մենք սա համարում ենք քաղաքական հետապնդում»․ Ռուբեն Մելիքյան

«Մենք սա համարում ենք քաղաքական հետապնդում»,- «Իմնեմնիմի» գործով այսօրվա դատական նիստից հետո ճեպազրույցում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այսօր մեղադրող կողմը բերեց մեկ դատական ակտ, ըստ որի՝ խոսքը որպես խուլիգանություն է մեկնաբանվել։ Սա երկրորդ դեպքն է, բայց սա նույնպես վերաբերում է քաղաքական բովանդակություն ունեցող ընդդիմադիր խոսքին։
Այստեղ առկա է խտրականություն՝ քաղաքական հիմքերով։ Մենք գործ ունենք մեր քաղաքացիների խոսքի ազատությունը պաշտպանելու խնդրի հետ։ Խոսքի ազատությունը դիրքորոշումներ հայտնելու մասին է, երբեմն կարիք է լինում սուր արտահայտվել, սա ես համարում եմ մարդու իրավունքի դրսևորում»,- նշեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին»:

«Նվիրյալ բուժաշխատողները մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին իրենց հերոսական առաքելությունը»․ Տիգրան Աբրահամյան
9601:06
Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով
8700:42
«Չի կարելի ասել՝ «քանի որ այսօր հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է»»․ Տեր Հեթում քահանա
10000:30
«Ծննդաբերելու նպատակով զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել ԱՄՆ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15600:13
«Ծինփինն ու Թրամփն արդյո՞ք եկել են որևէ երկարաժամկետ համաձայնության»․ Հակոբ Բադալյան
83Երեկ, 23:36
«Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան
85Երեկ, 22:30
«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով
107Երեկ, 21:42
«Օրենքով գող» «Օշականցի Գևորիկը»՝ Գևորգ Մելիքյանը, 2 ամսով կալանավորվել է
97Երեկ, 20:42