«Երբ պարտվում ես պատերազմում, պետք չէ ակնկալել, որ քո առաջ ընդունելի փաստաթուղթ է դրվելու»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի հետ փաստաթուղթ ստորագրելու քննարկումներում այս պահին երկու հարցի պետք է պատասխան տանք: Անշուշտ, հարցերը ոչ թե երկուսն են, այլ՝ քսանը, եթե կուզեք՝ ավելի շատ:
Առաջին. այս պահին, այսօր, այս իշխանությունը պե՞տք է արդյոք փաստաթուղթ ստորագրի, թե՞ պետք է սպասենք ավելի լավ ժամանակների, երբ Հայաստանում կլինի նոր իշխանություն,
Երկրորդ. 17 կետանոց փաստաթղթի ոչ թե լավն ու վատը, ընդունելին կամ անընդունելին պետք է քննարկենք այս պահին, այլ հարց տանք կամ փաստենք՝ խոսքը ոչ թե լավի կամ վատի մեջ է, այլ հնարավորի և անհնարինի:
Երբ դու, երկիրդ պարտվում է պատերազմում, պետք չէ ակնկալել, որ քո առաջ լավ կամ ընդունելի փաստաթուղթ է դրվելու: Անգամ հաղթած ժամանակ ներկայացված փաստաթղթերը հայերի մեծամասնության համար եղել են անընդունելի, ուր մնաց, թե պարտված ժամանակ ընդունելի լինի:
Վերջում, անշուշտ, ապշեցնող է ՔՊ-ական վերնախավի ցինիկ մեկնաբանությունները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մեկնաբանություններում:
Այնպես են մեկնաբանում, կարծես հաղթանակած կողմը Հայաստանն է:
Ու, ցավոք, մարդիկ չեն ընկալում, թե որն է տարբերությունը, երբ դու խաղաղություն ես կնքում հաղթած ժամանակ՝ գնալով արժանապատիվ ու ցավալի փոխզիջումների, և երբ խաղաղություն ես կնքում, երբ ստիպված ես լինում համաձայնվել հակառակորդի բոլոր պայմանների հետ»:

«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
4622:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
6521:54
«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
5820:42
«Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով հալածվում են քաղաքական այլախոհները»․ Գառնիկ Դանիելյան
5820:18
«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
7519:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
7019:48
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
6719:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
9819:18