Շաբաթ, 15 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ոստիկաննե՛ր, դուք եք բոլոր աղետների մեղավորը, որովհետև պահում եք Նիկոլի իշխանությունը»․ Նաիրի Հոխիկյան

«Ոստիկաննե՛ր, դուք եք բոլոր աղետների մեղավորը, որովհետև պահում եք Նիկոլի իշխանությունը»․ Նաիրի Հոխիկյան
235
Այսօր, 15:24

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոստիկանների համար․
Թե ով բերեց Նիկոլին, ու ինչ բերեց այդ հրեշը մեր գլխին, արդեն իրողություն է, և այլևս հնարավոր չէ ոչինչ անել։ Բայց ավելի կարևոր հարց է հասկանալը, թե ով է պահում Նիկոլին։
Մենք ամեն օր դանակի մի հարված ենք ստանում մեր սրտին, երբ Նիկոլն ու իր ոհմակը հանձնում են նոր տարածքներ մեր երկրից, ստորագրում են պարտվողական նոր փաստաթղթեր, հրաժարվում են պատմությունից, ազգային արժեքներից՝ շարունակ քանդելով այն երկիրը, որը մեր գանձն է։
Մեզնից ոմանք թշնամի են անվանում Նիկոլին ու Ալիևին, ոմանք՝ նախկիններին, ոմանք ռուսներին ու ամերիկացիներին, բայց ես գիտեմ մեկ պարզ ճշմարտություն․
2020 թվականի պատերազմից հետո, ինչը որ կատարվում է Հայաստանի և հայ ժողովրդի հետ, առաջին հերթին ոստիկանության մեղքով է։
Ոստիկաններն են պահում Նիկոլին։
Ոստիկաննե՛ր, միշտ հիշեք, դուք եք պահում Նիկոլին և դուք եք դարձել Արցախի հանձնման թիվ մեկ մեղավորը։ Երբ Նիկոլն ասում էր, թե ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չի, իմացեք, որ այո, թիվ մեկ մեղավորը ոստիկաններն են։
Ոստիկանները իրենց աշխատանքի, համազգեստի ու 250 հազար դրամ աշխատավարձի համար կատարում են իշխանության հրամանները, պահպանում են Նիկոլի ոհմակը, ջարդում են ըմբոստացող ժողովրդին, մարդկանց ձերբակալում ու ծեծում են, իսկ հետո արդարանում, թե հրաման են կատարում։
Ոստիկանները դարձել են սատանայի կամակատարները և առաջին մասնակիցներն են Հայաստանի պետականության ոչնչացման։
Կուզեք՝ նեղացեք, կուզեք՝ վիրավորվեք, կուզեք՝ թշնամացեք իմ նկատմամբ։ Իմացեք, որ ձեր գործողություններն են հայ ազգի թիվ մեկ թշնամին և դուք եք մեղավոր այս ամենի համար։
Ոստիկանները կարող էին ուղղակի հրաժարվել աշխատանքից, դուրս գալ գործից ու չկատարել Նիկոլի ապօրինի և թշնամական հրամանները, բայց գերադասեցին հանուն իրենց աշխատավարձի ու համազգեստի քանդել, կործանել մեր պետականությունը, դառնալ Ադրբեջանի ձեռքի գործիք։
Ճանաչում եմ որոշ ոստիկանների, որոնք փորձում են լավ հարաբերություններ պահպանել ինձ հետ, հանդիպելիս հարցնում են, թե ինչու այսպես եղավ, երբ ենք ազատվելու այս իշխանություններից։
Ուզում եմ դիմել բոլոր գործող ոստիկաններին՝ սովորական պարեկից մինչև ամենաբարձր կոչումով, դուք եք մեղավորը այս բոլոր աղետների և դուք եք հայ ժողովրդի դահիճը, որովհետև պահեցիք ու շարունակում եք պահել Նիկոլի իշխանությունը։
Նիկոլին պահելով՝ դուք ամոթ եք ձեր կանանց ու ամուսինների համար, քանի որ պահելով Նիկոլին՝ դուք դառնում եք ձեր կանանց ու ամուսինների կործանման պատճառ։
Նիկոլին պահելով՝ դուք ամոթ եք ձեր ծնողների ու զավակների համար, քանի որ պահելով Նիկոլին՝ դուք դառնում եք ձեր ծնողների ու զավակների կործանման պատճառ։
Նիկոլին պահելով՝ դուք ամոթ եք ձեր քույրերի ու եղբայրների համար, քանի որ պահելով Նիկոլին՝ դուք դառնում եք ձեր քույրերի ու եղբայրների կործանման պատճառ։
Յուրաքանչյուր հայ ոստիկանի խղճին է 150,000 Արցախցիների վիշտը։
Յուրաքանչյուր հայ ոստիկանի խղճին է զոհված հայ զինվորների կորուստը։
Յուրաքանչյուր հայ ոստիկանի խղճին է թշնամուն հանձնված ամեն կտոր հայկական հողի կորուստը։
Եվ յուրաքանչյուր հայ ոստիկանի խղճին են լինելու առաջիկա ամիսների այն աղետներն ու անեծքները, որոնք բերելու է Նիկոլը․․․
Թող Աստված ների ձեր մեղքերը, բայց հայ ժողովուրդը երբեք չի ներելու ձեզնից յուրաքանչյուրին»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան