«Սա ոճրագործություն է բուսաբանական այգու, բնության ու Երևանի հանդեպ»․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ծանոթացեք՝ Երևանի բուսաբանական այգին է։
Վերջերս մի քանի տեղից լսեցի, որ այգում կանաչ ծառեր եմ հատվում, ուղեղիս մեջ չէր տեղավորվում, որ բուսաբանական այգում նման բան հնարավոր է ու սկզբից ուշադրություն չէի դարձնում։
Բայց այսօր որոշեցի անձամբ գնալ ու իմ աչքով տեսնել ու ցավոք, տեսա այն ամենն, ինչ դուք հիմա տեսնում եք այս լուսանկարներում։
Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ (ըստ ականատեսների պատմածի վերջին մի քանի ամիսներին)։
Եթե ինչ որ մեկը կասի, որ այդ ծառերը չորացած էին, կասեք որ «ՍՏՈՒՄ Է», քանի որ՝
1. Բոլոր հատված ծառերի կողքերում կար թափված մեծ քանակի թարմ կաղին և կաղնու տերևներ, ինչը փաստում է, որ ծառերը չորացած չէին։
2. Բոլոր հատված ծառերի բների կողքից կան նոր ծլած կանաչ շիվեր։
3. Տարածքում կային իրոք չորացած այլ ծառեր (ոչ կաղնի) որոնք հատված չէին, փոխարենը հատված էին միայն կաղնու ծառեր։
4. Կաղնու ծառի փայտանյութն այսօր շուկայում ամենաարժեքավորն է (դուբից պառկետը վկա) ու հատված մեկ ծառի փայտանյութի շուկայական արժեքը կարող հասնել մի քանի միլիոն դրամի։
5. Google-ի արբանյակային լուսանկարներում պարզ երևում է, որ այդ հատվածում բոլոր ծառերը կանաչ էին։
Սա ոճրագործություն է բուսաբանական այգու, բնության և Երևանի հանդեպ։
Երեկոյան կհրապարակեմ տեսանյութ՝ ավելի մանրամասն ցույց տալով տեղի ունեցածը։
Բոլոր հետաքրքրված լրագրողներին պատրաստ եմ ուղեկցել և ցույց տալ այս սպանդը»։




«Հզոր պտտահողմ՝ Սևանա լճում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
29119.09.2026, 10:06
Գիտնականները 100 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերել են կատվի նոր տեսակ (լուսանկար)
95018.09.2026, 20:42
«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
79513.09.2026, 01:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
105708.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
109207.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
114406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
113706.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
124103.09.2026, 11:00