«Կոչ եմ անում Սարիկ Մինասյանին՝ որպես արժանապատիվ գյումրեցի, լքել ընտրարշավը»․ Սուրեն Սուրենյանց
![]() 321 Կիրակի, 16 մարտի, 2025 թ., 14:36 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ուղերձը․ «Սույն տեքստով դիմում եմ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում ՔՊ համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին: Ձեզ դիմում եմ՝ որպես Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում մասնակից կուսակցության նախագահ և մարդ, ով անցյալում առիթ է ունեցել Ձեր հետ շփման՝ ստանալով դրական տպավորություն: Հետպատերազմյան Հայաստանում, հատկապես՝ Արցախի կործանումից հետո, դժվարությամբ եմ հասկացել մարդկանց, ովքեր կանգնել են Նիկոլ Փաշինյանի կողքին: Դրանով հանդերձ, Սարիկ Մինասյանի՝ ՔՊ-ին անդամակցությունը, այդ կուսակցության կողմից առաջադրումը փորձել եմ դիտարկել ռացիոնալ մոտիվով: Սարիկը գուցե այդ կերպ փորձել է օգտակար լինել իր քաղաքին: Բայց վերջին օրերին կրկին իրավիճակ կտրուկ փոխվեց՝ պայմանավորված Փաշինյանի հակապետական հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանը գնում է մեր պետությունը լուծարելու ճանապարհով ու այս իրավիճակում՝ «Մեր Սարիկ»-ը դառնում է վիրավորական մի պիտակ, որից պետք է ձերբազատվի ցանկացած արժանապատիվ մարդ: Քսան օր առաջվա Հայաստանը լրիվ այլ երկիր էր, այլ էր քսան օր առաջվա իրականությունը: Քսան օր առաջ լրիվ այլ բան էր «Նիկոլի Սասրիկը», այսօր այլ բան: Դու՝ Սարիկ, այլևս ներկայացնում ես մի Նիկոլի, ով գնում է միակողմանի ստորացուցիչ զիջումների, պետականության կործանման: Մենք պետություն ենք կորցնում ու Գյումրիի ընտրություններն այլևս միայն Գյումրիի մասին չեն. դրանց նշանակությունն ավելին է: Կոչ եմ անում Սարիկ Մինասյանին՝ որպես արժանապատիվ գյումրեցի, լքել ընտրարշավը՝ ազգակործան կապիտուլյանտների հետ չնույնանալու համար: Պատմությունը ճշգրիտ ու դաժան գիտություն է և, վաղ թե, ուշ ցանկացած մարդու, գործչի վերաբերյալ տալու է հստակ դատավճիռ»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
