«Սպանդն անօրինական էր, հրաման տվողը` գլխավոր գյուղատնտես Նորիկ Շատոյանը». Էդուարդ Հայրումյան

Երևանի Բուսաբանական այգու պաշտոնական պատասխանն է՝ հատված կաղնիների մասին։ Քանի որ չկա որևէ խոսք այգու պաշտոնյաների կողմից օրինապահ մարմիններին դիմելու մասին, ապա այս պատասխանը, մեղմ ասած, շատ վատն է։
Ես այսօր առավոտ 10:00-ից այգում էի և անձամբ ներկա եմ գտնվել «դիտարկմանը»։
2024 թվականին այգում հատվել է առնվազն 20 հատ կաղնու ծառ։ Այգու տնօրենն իրոք նոր է նշանակվել (մինչև ծառերի հատումը), անձամբ եմ այսօր շփվել և որպես անձ միայն դրականը տեսա իրենից։
Բայց նաև շփվել եմ այգու մյուս պաշտոնյաների հետ (նաև անձամբ հրաման տվողի և անձամբ ծառերը հատողի), ու ոչ մի պաշտոնատար անձ չկարողացավ ներկայացնել հատման մասին որևէ թուղթ, ինչից ենթադրվում է, որ հատումը (իսկ իրականում սպանդը) անօրինական էր, ո՛չ հիմնավորված էր, ո՛չ փաստաթղթավորված, ո՛չ հրաման կար, ոչ էլ հատման տոմս»:
Գրառման մեկնաբանություններում նա նաև լուսանկար է հրապարակել ու գրել. «Բանվորներին անձամբ էս մարդն ա հրամայել՝ գլխավոր գյուղատնտես Նորիկ Շատոյանը»:

«Արյունոտ» գետ Թուրքիայի թեյի մայրաքաղաքում. մեղավորին հայտնաբերել են անօդաչու սարքի միջոցով (լուսանկար)
233Երեկ, 21:31
«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
53118.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
74117.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
74716.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
74815.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
118707.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
133803.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
136603.11.2026, 00:36