«Բուսաբանական այգու` զրոյականին մոտ բյուջեն թույլ չի տալիս անգամ չորացած ծառերը հատել». այգու նախկին տնօրեն

Երևանի բուսաբանական այգու նախկին տնօրեն Արսեն Գասպարյանը գրում է. «Երևանի բուսաբանական այգում շուրջ երկու տասնյակի հասնող հաստաբուն կաղնու ծառերի հատումը, որպես նախկին տնօրեն, չէր կարող անտարբեր թողնել ինձ։ Այդ մասին ինձ գրում են սրտացավ մարդիկ, մասնագետները և լրագրողները՝ ցանկանալով որոշ պարզաբանումներ․
1. Նախ, հերթական անգամ նշեմ, որ ես՝ իմ դիմումի համաձայն, 2024թ․ հուլիսի 1-ից այլևս չեմ զբաղեցնում Ինստիտուտի տնօրենի պաշտոնը և չեմ կարող կարծիք հայտնել գործընթացների վերաբերյալ ամբողջությամբ չտիրապետելու պատճառով։ Ըստ Երևանի բուսաբանական այգու պաշտոնական պարզաբանման՝ դեպքը տեղի է ունեցել 2024թ․ աշնանը, (սկզբում նշված 2023-2024 թթ իրականության հետ ոչ մի աղերս չունի)։
2. Իմ կողմից կառույցի ղեկավարման ընթացքում նույնպես հատվել են չորացած ծառեր, որոնք նախապես զննվել են տնօրենի կողմից ստեղծված մասնագիտական խմբի կողմից և տրվել է մասնագիտական եզրակացություն։ Ի լրումն, ես նույնպես գնացել ստուգել եմ, որ ծառերն իրոք վթարային են՝ կարգադրելով հատումից առաջ ծառերի վրա փակցնել հատման մասին որոշում։
Նշեմ, որ այգու՝ զրոյականին մոտ բյուջեն թույլ չէր էլ տալիս, որ այգու ողջ տարածքում ցրված տասնամյակների թերի ոռոգման կամ դրա բացակայության արդյունքում չորացած ծառերը միանգամից հատվեին։ Վստահաբար, հիմա էլ կան վթարային ծառեր, որոնք կարող են վտանգ ներկայացնել այցելուների համար և հեռացման կարիք ունեն։ Դա նորմալ գործընթաց է։
3. Հատված կաղնիները գտնվում են այգու չոռոգվող և քիչ այցելվող հատվածում՝ ծայրամասում և նրանց հատման առաջնահերթությունն ինձ համար հասկանալի չէ։ Դրանց կենսունակության վերաբերյալ հեռվից կարծիք չեմ կարող հայտնել»։

«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
56808.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
65507.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
73806.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
73406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
83503.09.2026, 11:00
«Հերթական խայտառակ վիճակը, այս անգամ՝ Ազատի ջրամբարում». «Սպիտակ ջոկատ» (լուսանկար)
105930.08.2026, 22:54
«Թափառող շների ոհմակը դարձել է ծայրահեղ ագրեսիվ, հարձակվում է երեխաների վրա». ահազանգ
106630.08.2026, 21:18
«ԲԸՏՄ-ն հպարտությամբ հայտարարեց, իբր Քարի լճի շրջակայքը մաքրվել է». «Սպիտակ ջոկատ» (լուսանկար)
104430.08.2026, 19:54