«Գյումրեցիների թիկունքը պահելու ամենալավ տարբերակը կլինի գործող չարիքի իշխանությանը մերժելը». Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ազգային շահերի դավաճանությունը, ամենաբարձր գնաճը վերջին հինգ տարիների ընթացքում, քաղաքացիների եկամուտների անկումը, այլախոհների նկատմամբ քաղաքական բռնաճնշումները, արտաքին քաղաքականության ձախողումներն ու պատերազմի իրական սպառնալիքը. սրանք են վերջին տարիներին նիկոլական իշխանության գործունեության հիմնական ցուցանիշները։
Տասնմեկ օրից Գյումրիում տեղի կունենան արթահերթ ընտրություններ։
Այս օրերին «Ապագա կա», «Ասեք՝ կանենք» գործող իշխանության կեղծ կարգախոսներին փոխարինելու եկավ «Սարի պես Գյումրու թիկունքին» ոչ պակաս կեղծ ու պոպուլիստական կարգախոսը։
Թե՛ 2018 և թե՛ 2021թվականների ընտրություններից առաջ ՔՊ-ական խմբակը ՀՀ-ի քաղաքացիներին խոստանում էր պայծառ ապագա։ Սակայն, իրականությունը բոլորովին այլ է ՝ մի աղետը փոխարինում է մյուսին։
Այսօր էլ «Գյումրու թիկունքին» կանգնածների մոտ նախընտրական խոստումների պակաս չկա(վարչական ռեսուրսների կոպիտ և ակնհայտ չարաշահման մասին էլ այս պահին լռեմ)։
Է՛լ անվճար համայնքային մանկապարտեզներ, է՛լ թափառող շների հարցի վերջնական լուծում, է՛լ ճանապարհաշինարարություն, է՛լ տարիներով գողացվածը գյումրեցիներին հետ են վերադարձնելու ցանկություն, է՛լ լուսավորություն, է՛լ․․․․․
Գործող իշխանության հերթական սին խոստումները։
Պարոնա՛յք ՔՊ-ականներ, Ձեր տեսակը թիկունք պահող չէ՝ վկա դավաճանված Արցախը և հազարավոր արցախցի մեր հայրենակիցները։
Իսկ գյումրեցիների թիկունքը պահելու ամենալավ տարբերակը կլինի մարտի 30-ին մերժել գործող չարիքի իշխանությանը»:

«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
5201:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
6300:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
5800:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
72Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
86Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
76Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
88Երեկ, 21:54
«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
73Երեկ, 20:42