«Ամեն գործ ձախողել եք, ո՞նց կարող ենք պատերազմում հաղթել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի ՊՆ-ն՝ քայլած ուսուցիչ նախարարով, նախարարի՝ նախկին ոստիկանապետ, Երևանի նախկին քաղաքապետ, ֆինանսիստ տեղակալներով, նախարարի ջահել, սիրուն աղջիկ խորհրդականով, փոխանակ Ադրբեջանի կողմից խիստ հավանական հարձակմանը նախապատրաստվի, շարունակ հերքումներ է տալիս Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությանը, դարձել է հերքումների նախարարություն։ Ճիշտ եք անում, որ հերքում եք, սակայն այս անգամ Ադրբեջանի հարձակման, հնարավոր պարտության դեպքում ո՞ւմ եք մեղավոր համարելու՝ Ռուսաստանի՞ն, «նախկինների՞ն», Եվրոպայի՞ն։ Եթե նախատեք, թե ինչու եմ պարտության մասին նախապես ասում, կհակադարձեմ, որ ամեն գործ ձախողել եք, ո՞նց կարող ենք պատերազմում հաղթել, նաև կասեմ՝ ինչու էր 2020 թվականի պատերազմի 2-րդ օրը՝ սեպտեմբերի 28-ին իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը հայտարարում պարտության մասին, ԱԺ-ի ամբիոնից ասելով՝ եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ-որ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի։ Չճանաչեցի՞ք»:

«Տարիներ շարունակ նույնը կատարվում է ԱՄՆ Արևմտյան թեմի դիմաց»․ Սերոբ քահանա Ազարյան
8303:06
«Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը ժողովրդագրական ճգնաժամն է»․ Վահագն Չախալյան
9302:06
«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
10101:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
10700:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
83Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
105Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
100Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
101Երեկ, 19:54