Մոսկվա այցից հետո պարզ կդառնա իշխանության ճակատագիրը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մենք գրել էինք, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն «անառակ որդու» պես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը և պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։ Նիկոլ Փաշինյանն արդեն ընդունել է ՌԴ նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախատեսված Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։
ՔՊ-ում շունչները պահած սպասում են այդ այցին, կարծում են, որ Պուտինի հետ շփումից որոշակի կդառնա Հայաստանում իշխանության ճակատագիրը: Համառ լուրեր կան, որ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդող Ռուսաստանը մոտ ապագայում «ուբոռկա» է սկսելու տարածաշրջանային երկրներում՝ մաքրելով դրանք իր համար «օտար» մարմիններից, մանավանդ՝ նրանցից, ովքեր իրենց վատ են պահել իր նեղության ժամին։ Չնայած Փաշինյանին լավ ճանաչողները կարծում են, որ եթե նա Ալիևի ու Էրդողանի առաջ է խոնարհվում, ոչ մի դժվարություն չի ունենա Պուտինի առջեւ խոնարհվելու հարցում եւ կրկին կանցնի ռուսի թրի տակով»։

«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
1603:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
6401:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
7700:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
6900:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
81Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
91Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
80Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
91Երեկ, 21:54