«Էսկալացիայի որևէ հիմք չկա»․ Նիկոլ Փաշինյան
![]() 234 Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ., 22:30 «Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության համաձայնագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ համաձայնագրի կարիք չէր լինի։ Վստահության խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի տեքստում կան կարգավորումներ նաև վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ Նկատի ունեմ՝ վստահության պակասը, չեմ կարծում, թե անակնկալ պետք է լինի այն միջավայրում, որում մենք ենք»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կողմերն ունեն իրենց պատկերացումները, թե ինչ հայտարարություններով պետք է առաջնորդվեն։ «Մեր պատկերացումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի․․․ Մենք ունենք փաստաթուղթ, որը և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի համար ընդունելի է։ Հաջորդ փուլը պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը»,- ընդգծել է վարչապետը։ Անդրադառնալով հարցին՝ նոր էսկալացիա հնարավո՞ր է, Փաշինյանը պատասխանել է․ «էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածման նպատակն է քողարկել բուն լուրը։ Իսկ բուն լուրը հետևյալն է՝ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման․․․ Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա»։ |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
9017:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
8516:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
12216:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
11015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9814:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
10414:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
21814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
24214:12
