Կիրակի, 23 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Արմեն Բեգոյանի մոտ երկերեսանիությունը պաշտոնով է չափվում»․ Արթուր Չախոյան

«Արմեն Բեգոյանի մոտ երկերեսանիությունը պաշտոնով է չափվում»․ Արթուր Չախոյան
266
Երեկ, 14:36

Բլոգեր Արթուր Չախոյանը թելեգրամյան գրառմամբ անդրադարձել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿի տնօրեն Արմեն Բեգոյանին․ «Արմեն Բեգոյանի մոտ երկերեսանիությունը պաշտոնով է չափվում։ Երբ պետք էր, խոսում էր մի բան, բայց հենց պաշտոն ստացավ, արդեն այլ դիրքորոշում ունի։

2020-ի նոյեմբերի 10-ի նրա և որդու գրառումները հստակ ցույց են տալիս՝ ով էր նա մինչև պաշտոն ստանալը և ով դարձավ հետո։ Պաշտոնը ոչ թե փոխեց նրան, այլ պարզապես բացահայտեց իրական դեմքը։

Բեգոյանի նման երկերեսանի և արժեհամակարգից զուրկ մարդիկ ոչ մի իրավունք չունեն պաշտոնավարելու։ Նրանց համար պաշտոնը ոչ թե երկրին ծառայելու միջոց է, այլ անձնական շահերի սպասարկման գործիք։ Նրանք վաղուց վաճառել են իրենց արժեհամակարգը՝ հանուն սեփական շահի, և հիմա նույն կերպ վաճառում են մեր երկիրը»։

Աղբյուրը`   Արթուր Չախոյան