ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վաշինգթոնյան հռչակագրին
236 Հինգշաբթի, 11 սեպտեմբերի, 2025 թ., 19:12 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Կողմերը նշել են համագործակցության զարգացման և շարունակականության կարևորությունը։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող քաղաքականությունը։ Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև խաղաղության և հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրմանը։ Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը, ինչը նպաստում է նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղմանը։ Դեսպանները ողջունել են վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ դրանք որակելով որպես վճռորոշ քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն ապահովելու ուղղությամբ։ Նրանք նաև բարձր են գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի բարեփոխումների օրակարգին և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը` Նազելի Բաղդասարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
