Հինգշաբթի, 11 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Փաստաբանի դեմ իրավական գործընթացն ունի «պատժողական» բնույթ»․ «5 իրավապաշտպանների նախաձեռնություն»

«Փաստաբանի դեմ իրավական գործընթացն ունի «պատժողական» բնույթ»․ «5 իրավապաշտպանների նախաձեռնություն»
545
Շաբաթ, 22 մարտի, 2025 թ., 20:06

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հանդես է եկել հայտարարությամբ․ «Մտահոգիչ ենք համարում խոշտանգման մասին բարձրաձայնող քաղաքացու փաստաբանի դեմ իրավական գործընթաց նախաձեռնելու մասին մամուլում առկա տեղեկությունը։

Անկախ այդ տեղեկության բովանդակությունից՝ անկողմնակալ դիտորդի մոտ անխուսափելի է այն կասկածը, որ իրավական գործընթացն ունի «պատժողական» բնույթ։ Դա հանգեցնելու է խոշտանգումների ու իրավապահ մարմիններում ապօրինությունների նոր դեպքերի, քանի որ դրանց զոհերն ու փաստաբաններն իրենց աչքի առջև ունենալու են բողոքող քաղաքացու պաշտպանին պատժելու օրինակ»։