«Նոր փաստաթուղթ՝ նոր պատերազմ». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Նոր փաստաթուղթ՝ նոր պատերազմ»
Այս օրերին հանրային տիրույթում բուռն քննարկվում է մի «փաստաթուղթ», որը ոչ ոք չի տեսել և չի կարդացել. մեր ունեցած տեղեկությունները հիմնված են բացառապես Նիկոլի որոշակի պոռթկումների վրա։ Չի բացառվում, որ այդ փաստաթուղթը նույնիսկ հայկական կողմը լիարժեք չի տեսել կամ չի կարդացել։
Իրականում, հավանական է, որ քննարկվում են ոչ թե բուն փաստաթղթի դրույթները, այլ պաշտոնական կողմերի հրապարակային մեկնաբանությունները, որոնց միջոցով փորձում են կռահել դրա բովանդակությունը։ Չի բացառվում նաև, որ այն կարող է լրիվ այլ ձևակերպումներ ունենալ (ինչն ուղիղ համահունչ է թուրքական դիվանագիտական գործելակերպին)։
Ըստ էության, խոսքը գնում է ընդամենը երկու կետի մասին, որոնց իրական ձևակերպումն էլ հայտնի չէ, մինչդեռ փաստաթղթի մնացած 15 կետերը ընդհանրապես որևէ մեկին հայտնի չեն։
Սրան զուգահեռ, միջազգային հանրությունը շարունակում է ողջունել մի փաստաթուղթ, որը չի տեսել։ Սա, իր հերթին, ցույց է տալիս «միջազգային հանրության» թշվառության աստիճանը։ Իսկ եթե այնտեղ գրված լինի, որ «բոլոր հայերը պետք է ինքնասպան լինեն», արդյո՞ք միջազգային հանրությունը կրկին «OK» կլինի դրա հետ»։

«Առաջարկում ենք մտահոգ ուժերին ձևավորել հակաիշխանական պայքարի միասնական ճակատ»․ «Ժառանգություն»
2312:06
G7-ի երկրների առաջնորդները համաձայնել են ավելացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումները
8111:45
«ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են ՀՀ-ն վերածել Անդրկովկասյան ֆորպոստի»․ Ալեքսանդր Ստեպանով
6211:23
ԱԺ-ն ընդունեց 2025թ․ բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
4411:00
«ԱՄՆ-Իրան գործարքը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները»․ Վենս (տեսանյութ)
9810:51
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5110:00
«Հայաստանը կայուն ավտորիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է»․ Սուրեն Սուրենյանց
5309:48
«Գործողներն առաջ են շարժվում, ընդդիմությունը դեռ հապաղում է»․ Տիգրան Աբրահամյան
5909:30