«Ի՞նչ իրավունքով է ՆԳՆ-ն Գրիգորի Սահակյանից պահանջում հաղորդում ներկայացնել իմ դեմ». Ռոման Երիցյան

Քիչ առաջ ՆԳՆ-ի դիմաց ընթացող ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ ՆԳՆ-ի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Նրան դիմելով՝ փաստաբան Ռոման Երիցյանն ասաց. «Սկսենք վերջից, ինձ հետաքրքիր է՝ ինչ իրավական գործընթաց է նախաձեռնում ՆԳՆ-ն իմ նկատմամբ և ինչ իրավունքով է քաղաքացիներից պահանջում հաղորդում ներկայացնել իմ դեմ: Խոսքը վերաբերում է Գրիգորի Սահակյանին: Եթե պատրաստվում եք իմ ասածը հերքել, խնդրում եմ գրավոր ապացույցներով հերքել: Գրիգորի Սահակյանին 2 օր առաջ կանչել եք ՆԳՆ ու փորձել եք համոզել՝ իմ նկատմամբ հաղորդում ներկայացնի, եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ եք կանչել»:
Ի պատասխան Նարեկ Սարգսյանն ասաց, թե պետք չէ մանիպուլացնել, թե ՆԳՆ-ն ինչ-որ արշավ է սկսել ինչ-որ անձի նկատմամբ: Նաև հորդորեց չշահարկել բռնի տեղահանվածների թեման:
«Ինչ վերաբերում է կոնկրետ ձեր նշած փաստին, դուք գիտեք, որ քրեադատավարական փոփոխություններից հետո ցանկացած հաղորդում, երբ ներկայացվում է, միանգամից ուղարկվում է նախաքննական մարմին՝ վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար: Ձեր նշած բոլոր հարցերը վարույթի ընթացքում են որոշվում: Ձեր նշած դեպքը նույնպես հաղորդում է եղել և այն անմիջապես պատշաճ, ըստ կարգի ուղարկվել է Քննչական կոմիտե, որ նախաձեռնվի վարույթ, և դրա ընթացքում ձեր նշած հարցերը նույնպես կքննակվեն»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի»․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն
9700:48
Ձերբակալվել է Գյումրիում երկու անձի դանակահարած տղամարդը
10800:02
«Երևանը խցանվում է նաև այն պատճառով, որ Հայաստանը խցանված է Երևանում»․ Վահագն Սարոյան
107Երեկ, 23:24
ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կիրականացվեն 4 մարզում և Երևանում (տեսանյութ)
119Երեկ, 23:12
«Ստացվում է՝ 070 կոդով անձնագիր ունեցող մի անձը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ ո՞չ»․ Անուշ Շահրամանյան
155Երեկ, 21:30
Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ Մայամիում հանդիպելու պատրաստակամության մասին
190Երեկ, 19:37
Հայկ Կոնջորյանի եղբորը Քննչական կոմիտե են կանչել
107Երեկ, 19:06
Եմենի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հուսիթների կողմից վերահսկվող տարածքներին
198Երեկ, 18:42