«Ինչպե՞ս կարող են միևնույն փողոցի ավելի քան 100 ծառերը միաժամանակ հիվանդ լինել»․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավարի ելույթը այսօրվա գործավարական նիստին՝ թվում է, թե նա սպասում է, որ ծափահարենք ու իր ճակատը պաչենք Թումանյան փողոցի 85 ծառը կտրելու համար:
Ես մասնագետ չեմ այս ոլորտում, բայց որոշ հետազոտություն անելուց հետո եկա այն եզրակացության, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են միևնույն փողոցի ավելի քան 100 ծառերը միաժամանակ այդքան հիվանդ լինել, որ անհրաժեշտ լինի դրանք կտրել։ Մինչդեռ մենք բոլորս տեսնում ենք, որ այս ծառերը լիարժեք կատարում էին իրենց հիմնական գործառույթը՝ տերևներ էին տալիս, ստվեր ապահովում և պաշտպանում երևանցիներին ամառվա խեղդող արևից։
Եվս մեկ ուշագրավ փաստ. ասում են՝ այդ ծառերը ծեր էին ու իրենց ժամանակն արդեն սպառել էին։ Բայց դրանք տնկվել են խորհրդային տարիներին, մինչդեռ բազմաթիվ աղբյուրներ, ներառյալ համացանցը, նշում են, որ մանրատերև թեղիները (Ulmus parvifolia) կարող են ապրել մինչև 100 տարի։ Բացի այդ, դրանք հիանալի կերպով հարմարվում են Երևանի կլիմային, քանի որ ունեն բարձր դիմադրողականություն շոգին, օդի աղտոտվածությանը, երաշտին և նույնիսկ որոշ հիվանդություններին։ Այս ամենը նշանակում է, որ ոչ թե ծառերն էին «մահացած», այլ հերթական անգամ սպանվում է քաղաքի կանաչ տարածքը։
Բայց եթե մի պահ մի կողմ դնենք ծառերի հարցը, ապա ես մեծ հաճույքով կուզենայի, որ Արմեն Բեգոյանի տրամաբանությունը կիրառվեր պետական մակարդակով, բայց ոչ թե ծառերի, այլ պաշտոնյաների նկատմամբ։ Որովհետև այո՛, նրանք իսկապես հիվանդ են՝ կոռուպցիայով, անպատասխանատվությամբ ու անբարոյականությամբ վարակված։ Նրանց ներկայությունը մեր «անտառում»՝ մեր երկրում, սպառնում է ոչ միայն ծառերին, այլ նաև օդին, ջրին, բնակչությանը, ընդհանրապես՝ կյանքի շարունակականությանը։ Այնպես որ, նախքան «հին» և «հիվանդ» ծառերից ազատվելը, եկեք նախ մաքրենք երկիրը հիվանդ մտածողությամբ, անամոթ ու անհույս պաշտոնյաներից»։

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
66813.09.2026, 01:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
93108.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
96607.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
101606.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
101106.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
111403.09.2026, 11:00
«Հերթական խայտառակ վիճակը, այս անգամ՝ Ազատի ջրամբարում». «Սպիտակ ջոկատ» (լուսանկար)
133730.08.2026, 22:54
«Թափառող շների ոհմակը դարձել է ծայրահեղ ագրեսիվ, հարձակվում է երեխաների վրա». ահազանգ
134630.08.2026, 21:18