«Հնձել են առողջ ծառերը. նոր ծառերի գնումն էլ ողողված է կոռուպցիայով». Քրիստինա Վարդանյան

«Մեր մտքով չէր էլ անցնում, որ մի օր կարելի է արթնանալ և տեսնել, որ մարդիկ ուղղակի հնձել են առողջ ծառերը»,-«Ֆակտոր»-ի եթերում ասել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը՝ անդրադառնալով Թումանյան փողոցում ծառերի մասսայական հատումներին: Ավագանու անդամի համոզմամբ, եթե այդ հատվող ծառերի մեջ նույնիսկ կային վնասված ծառեր, դրանք կարելի էր բուժել, այլ ոչ թե հատել: «Որդեգրվել է քաղաքականություն, որ ծառերը պետք է հատել և նրանց փոխարեն դնել նոր ծառեր՝ այնպիսի տնկանյութերով, որոնք ես չէի օգտագործի կանաչապատման մեջ: Տնկի բնի հաստությունը չի կարևոր, այլ՝ սաղարթի ձևավորվածությունը: Երբ նայում ես նոր ծառերին, անհասկանալի, ծուռ, բազմաթիվ վերքերով տնկանյութ է, որից յուրաքանչյուրի համար վճարվել է 80 հազար դրամ»-նշել է ավագանու անդամը և հավելել, որ այս գործընթացը ողողված է կոռուպցիոն ռիսկերով:

«Արյունոտ» գետ Թուրքիայի թեյի մայրաքաղաքում. մեղավորին հայտնաբերել են անօդաչու սարքի միջոցով (լուսանկար)
233Երեկ, 21:31
«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
53118.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
74117.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
74716.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
74815.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
118707.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
133803.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
136603.11.2026, 00:36