«Եթե հարցը դիտարկում ենք պատմական Հայաստանի տեսակետից, այո՛, կարող ենք ասել, որ դա զիջում էլ է, կապիտուլյացիա էլ է»․ Նիկոլ Փաշինյան
![]() 324 Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ., 20:42 «Մեր ընդիմության տրամաբանությամբ ստացվում է, որ Ալիևը հայ ժողովրդի ամենամեծ պաշտպանն է, ասում են՝ ինչ ասել է Ալիևը, բերել ներառել եք այս փաստաթղթում, ու ձեր ասածներից ոչ մի բան չի ներառվել»,- այս մասին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մեր ընդիմությունը կարծում է, թե այս բանակցությունները ինչ-որ զիջման մասին են, այսինքն՝ հայ ժողովուրդը ձեզ մանդատ է տվել գնալ Ադրբեջանից ինչ-որ զիջում պահանջել կամ զիջում կորզել։ Իմ տպավորությամբ՝ ձեր առաքելությունը, ձեր մանդատը ՀՀ 29 743 քառ․ կմ-ն է, ինքնիշխանությունն է և խաղաղությունը»,-ասաց Գաբրիելյանը և դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց. «Գոնե ընդհանրական սկզբունքային մակարդակով՝ կարո՞ղ եք ասել, թե այդ 17 կետերը ինչին են վերաբերում և արդյոք այդտեղ կա թեկուզ մի տոկոս վտանգ Հայաստանի Հանրապետությանը»: Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Նայած ինչի հետ մենք համեմատենք․ այսինքն՝ ո՞րն է մեր չափանիշը․․․ Եթե հարցը դիտարկում ենք պատմական Հայաստանի տեսակետից, այո՛, կարող ենք ասել, որ դա զիջում էլ է, կապիտուլյացիա էլ է: Եթե խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին, որևէ բան չի զիջվել: Ընդ որում՝ ոչ թե խաղաղության պայմանագրի տեսակետից, այլև ընդհանրապես»: |

«Ատելություն գեներացնելը ունի երկու սայր». Արա Պողոսյան
140Երեկ, 20:54
«ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էներգետիկ օբյեկտներին, եթե այն սխալ որոշումներ կայացնի»․ Հեգսեթ (տեսանյութ)
261Երեկ, 18:07
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները
303Երեկ, 17:41
«Փաշինյանն առաջարկում է զանգվածային արտագաղթ իրականացնել․ գնալ և չգալ»․ Կարեն Հեքիմյան
115Երեկ, 17:30
«Նա այդպես կառավարում է իր էլեկտորատը»․ Հակոբ Բադալյան
231Երեկ, 17:24
«Չեղած խաղաղությունն է իր իշխանության միակ «նվաճումը»»․ Ոսկան Սարգսյան
131Երեկ, 17:12
Իրանը ցանկանում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել երկրի ղեկավարության սպանության համար
164Երեկ, 17:04
«Փաշինյանը փորձում է անտեսել «խաղաղության» բովանդակությունը»․ Սուրեն Սուրենյանց
176Երեկ, 16:36
