«Ցավից արցունքները սրբելով` փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր «Մայր Հայաստան»-ի անդամներով այցելեցինք հերոսուհի մայր, ադրբեջանցու ճիրաններից զավակներին փրկած Անի Ավետիսյանին։
Հրազենային վնասվածքներ ստացած հերոս հայուհին բուժում է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Մեր այցի պահին Անին ուներ բավական ուժեղ ցավեր, հենց նոր էին ցավազրկել… Ավելորդ նեղություն չպատճառելու համար է, որ չլուսանկարվեցինք իր հետ…
Անկախ ցավերից, Անիի հետ զրույցը կարծես ուժի, պայքարի, համարձակության դաս լիներ։ Անչափահաս երեխաների մայրը, ցավող վիրավոր ոտքը մի կողմ տանելով, վիրավոր ձեռքով արցունքախառն աչքերը սրբելով փոխանցեց բոլոր հայ մայրերին, որ սեփական զավակի կյանքի համար պետք է պայքարել՝ չնայելով խոչընդոտներին, ասաց, որ եթե կարիքն առաջանա՝ նորից կկրկնի։ Անիի փոխանցմամբ երեխաները հոգեբանորեն ծանր վիճակում են, մամային այցելության են գալիս հիվանդանոց, մամային կարոտած էլ դուրս գալիս հիվանդասենյակից ու գնում տատիկի տուն…
Չնայած հոգեբանական վիճակին, ֆիզիկական ցավերին՝ Անիի հիվանդասենյակում տիրում էր սերը, հոգատարությունը, բարությունը, Հայրենիքի հանդեպ սերն ու գերիշխում էր հայ կնոջ արժանապատիվ, վեհ կեցվածքը։
Առողջություն հերոս հայ օրինակելի տիկնոջը»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
16800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
102Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
105Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
114Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
191Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
125Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
124Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
110Երեկ, 18:36