«Վե՛ր ընկեք տեղներդ, ձեններդ կտրե՛ք․ պատերով կտամ, ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ»․ Նիկոլ Փաշինյան

«Սերժ Սարգսյանն առաջինն էր, չէ՞, որ 2020 թվի նոյեմբերի 9-ից հետո դուրս թռավ և ասաց՝ կապիտուլյացիա»,- այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրեմն այն բանակցային բովանդակությունը, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը թողել է, այդ կետից չկար որևէ հնարավոր գործողություն, որը նույն տրամաբանության մեջ հնարավոր լինել ձևակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։
Եթե կար, թող այդ գործողությունը աներ, ոչ թե գար այս ամբիոնից պատերազմի անոնս աներ: Այսինքն՝ թիվ մեկ կապիտուլյանտը բերել է պրոցեսը հասցրել է մի տեղ, որտեղից ուրիշ ելք բացի այն, ինչ որ ինքը անվանում է կապիտուլյացիա, չկա:
Իրենց գործը ի՞նչ է, 2020 թվականի նոյեմբերից և դրանից առաջ էլ այն էր, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների, կոնկրետ մեր, կոնկրետ իմ վզին։
Բա դրա համար եմ այդ մարդկանց ասում՝ եկեք գնանք, ուղիղ եթերում կանգնենք, խոսենք։ Երեք հատ մտքի տիտանն ասում են՝ ես էսօր գործ ունեմ, այն մեկն ասում է՝ մենք իր հետ բանավիճելու բան չունենք: Հետո իրենց երեխաներին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսիներին, բաջանաղներին, ղրկում են ասուլիսներ տալու:
Արա՛, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկե՛ք տեղներդ, ձեննե՛րդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկե՛ք խոսանք։
Ես ասում եմ՝ ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ պատերով կտամ և այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ: Երեքիդ էլ վերաբերում ա, հերիք է ներվերներիս հետ խաղաք։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով՝ և գիտեն իրենք դա, և դրա համար էլ չեն գալիս։

«Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է թողնեմ-հեռանամ, ես սուս ու փուս կհեռանամ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2019:42
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքը՝ Գյումրիում՝ ուղիղ միացմամբ
3519:30
«Թույլ մի՛ տուր, որ հայրենիքդ դարձնեն թյուրքական բազարի մանրադրամ»․ Արտակ Զաքարյան
4519:12
«Ես հայտարարեցի՝ Ղարաբաղի շարժումը չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեզ համար բացվեցին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5118:54
«Պատերազմի դռները հնարավոր կլինի փակել, երբ մեր դաշնակիցները կերաշխավորեն խաղաղությունը»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
5018:36
«Մենք բացառված է գումար բաժանենք, ձայն ուզենք»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
5218:18
Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայց է ներկայացրել և 6 միլիոն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից
7017:54
«Զանգը հնչեց, հիմա հերթը հայ ընտրողինն է»․ Արթուր Խաչիկյան
6617:30