Կիրակի, 30 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Հնարավոր է` գնանք ծայրահեղ քայլի. պադոշից դիմակն օր առաջ հանել է պետք». Սերգեյ Ջանջոյան

«Հնարավոր է` գնանք ծայրահեղ քայլի. պադոշից դիմակն օր առաջ հանել է պետք». Սերգեյ Ջանջոյան
239
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 00:00

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուրջ 1 շաբաթից՝ ապրիլի 3-ին, Բելգրադում տեղի է ունենալու ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրություններ, որին մասնակցելու են ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրների ասոցիացիաները։
Այս պահին կա 11 թեկնածու՝ 7 տեղի համար, 4 տարի ժամկետով։ 11 թեկնածուների մեջ է մեր ֆեդերացիայի տխրահռչակ նախագահը։
Թեկնածուները պետք է լինեն երկրի ֆեդերացիայի նախագահ, փոխնախագահ, կամ գլխավոր քարտուղար։ Հետագայում երկրի ֆեդերացիայի նախագահ չընտրվելու կամ հրաժարականի դեպքում կարող են պահպանել իրենց տեղը գործկոմում, եթե հաջորդ նախագահը հետ չկանչի։
ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամի աշխատավարձը տարեկան շուրջ 197 000 եվրո է, 200 եվրո օրապահիկով։
Թվում է, եթե կարողացել է թեկնածու դառնալ, ապա 11-ից հանգիստ կհայտնվի 7-ի մեջ, բայց դա միայն առաջին հայացքից, երբ ուսումնասիրում ես մնացած թեկնածուներին, որոնց մեջ են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, մրցավարներ, ֆուտբոլային գերտերությունների ղեկավարներ, որոնց մի մասը նաև գործող անդամներ են ու Արմեն Մելիքբեկյան, պարզ է դառնում, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինելու։
Ունենալ մարդ ՈՒԵՖԱ-ի գործկոմում, իհարկե լավ է՝ կարող են բացվել որոշակի հնարավորություններ, դեպի Հայաստան նոր ծրագրեր, ֆինանսների ներգրավվում, բայց հավատալու չէ, որ էդ անելու է այս ստախոս, անթասիբ մարդը, որը միշտ պնդել է աթոռից կառչած չլինելու մասին ու իր տված խոստումների անգամ փոքր մասը չի կարողացել իրականացնել։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում իր անելիքները «դորդուբեշ» չարած, մի հատ էլ եվրոպական ֆուտբոլն ա խելքի բերելու, մեր համար էլ մի բան քերի։ Մենք լոյալ ենք եղել այս հարցի շուրջ և չենք շահարկել այս հարցը հրաժարականի պահանջի համատեքստում։
Հիմա, երբ բոլոր սահմանները այլևս անցած են, եթե այս մարդը առաջիկայում հստակ չտեղեկացնի իր հրաժարականի ժամկետների մասին, մենք, հնարավոր է, գնանք ծայրահեղ քայլի՝ նախաձեռնենք պրոցես, նրա՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելու ընթացքը վիժեցնելու ուղղությամբ, որովհետև կա մտավախություն և գալիս են ազդակներ, որ մեծ վերնագրեր են հայտնվելու, լոբբինգ ա գնալու հրամցնել, որ էդ շատ մեծ, կարևոր մի դեր ա, ուզած չուզած պետք ա մնա ՀՖՖ-ում, էդ երկրի համար պատիվ ա և այլն։
1. Ուղարկել բոլոր ընտրող ասոցիացիաներին մանրամասն նկարագրություն ՀՖՖ-ում իր գործունեության, բոլոր ձախողված ծրագրերի մասին, իր ղեկավարած ՀՖՖ-ի ներկա վիճակի, ֆինանսական անբարեխիղճ վատնումների՝ կոլապսի, գործկոմի անատամության մասին։
2. Եվրոպայում բնակվող շարժման անդամները, հավաքներ կնախաձեռնեն տվյալ երկրի ասոցիացիաների մոտ և հնարավոր հանդիպմանը տվյալ երկրի ֆեդերացիայի ներկայացուցչի հետ կփոխանցեն ստախոս, ձախողված գործչի մասին ամբողջական ինֆորմացիա։
3. Ապրիլի 3-ին քվեարկությանն ընդառաջ և դրա ժամանակ Բելգրադում տեղի կունենա հակամելիքբեկյան ակցիա՝ շարժման արտերկրի անդամների կողմից։
ՀՖՖ-ն թողնելու պարագայում միանշանակ կողմ ենք Մելիքբեկյանի՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելուն ու Մելիքբեկյանի՝ ինչ-որ կամուրջով կապը հաջորդ ՀՖՖ նախագահի հետ, բայց պադոշից դիմակը օր առաջ հանել ա պետք»։

Աղբյուրը`   Սերգեյ Ջանջոյան