«Խոզնավարում կրկին կրակոցների ձայներ են լսվել»․ բնակիչ
![]() 196 Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 10:42 Գիշերը Սյունիքի Խոզնավար գյուղում կրկին կրակոցների ձայներ են լսվել։ Հայտնում է ABC media–ն՝ հղում կատարելով գյուղի բնակիչներից Մարգարիտա Հարությունյանին։ Նա պատմել է, որ կրակոցները եղել են մարտի 26-ի գիշերը՝ ժամը 22:30-ին, կեսգիշերն անց, իսկ մյուս կրակահերթն էլ մարտի 27-ին՝ առավոտյան 4:30-ի մոտակայքում: «Մեծահասակների համար արդեն սովորական է դարձել, հիմնականում գյուղի փոքրներն են վախենում: Գյուղի տղամարդիկ տեսել են, որ երեկոյան ԵՄ դիտորդներն են ժամանել, ասում են՝ ամբողջ գիշեր դիրքերում են անցկացրել»,–պատմել է Մարգարիտա Հարությունյանը:
Բնակիչի խոսքով՝ մարդկանց տներից ու կտուրներից փամփուշտների դատարկ պարկուճներ են գտել, ու տարել գյուղապետարան, թեպետ իրենց էլ են հասել լուրերը, որ ադրբեջանցիները միայն օդ են կրակում: «Այս վիճակն արդեն մի քանի օր է՝ շարունակվում է, նոր բան չէ: Միակ տարբերությունն այն է, որ այս գիշեր մի փոքր կարճ է տևել կրակահերթը»,- մանրամասնել է Մարգարիտա Հարությունյանը: |

Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց
2918:24
Նարեկ Սամսոնյանի բանտային կալանքը փոխվել է տնային կալանքով
7217:54
«Ինչի՞ հիման վրա եք մարդկանց կալանքի տակ պահում, եթե ո՛չ ապացույցներ կան, ո՛չ էլ ինչ-որ բան է քննվել». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
6717:30
«Առանց բիտումի ասֆալտ են անում, հետո ասում՝ աղից է քանդվում»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
7617:24
«Գործ ունենք ընտրողական երկակի ստանդարտների հետ»․ Արմեն Հովասափյան
7717:06
Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (տեսանյութ)
4716:50
«Ինձ ոչ մեկ չի կարող ազատությունից զրկել, որովհետև ո՛չ իմ կյանքն է ձեր իշխանության ներքո, ո՛չ էլ իմ ազատությունը». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
7416:48
«Ես չեմ ուզում տեսնել ու լսել այս այլանդակությունները, որ տեղի են ունենում իմ հայրենիքում». Մետաքսե Հակոբյան
11216:18
