«Մեր բակի փրկված ծառերն են․ եթե բնակիչները չմիջամտեին, սա էլ չէին թողնի»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա մեր բակի փրկված ծառերն են։ Եթե բնակիչներից մեկ-երկուսը չմիջամտեին, սա էլ չէին թողնի։
Ըստ քաղաքապետարանի Կանաչապատման ծառայության աշխատակիցների, որ օրերս եկել էին այս բակ, եղած ծառերը չորացած, ծեր ու ոջլոտ էին։
Ավելին՝ «վտանգավոր երեխաների համար»։
Կտրողները եկել էին լուրջ տեխնիկայով, բեռնատար մեքենաներով, «Դրուժբա» սղոցներով։ Ու, նույնիսկ ձևի համար խնամքով չէին կտրում ծառերի գլուխները, այլ ջարդելով, ծառի կեսը ճեղքելով էին կտրում։
Չէին էլ թաքցնում այս անգամ, որ առնվազն խորը էտ չէն անում։
Էն թեժ սղոցելու պահին, շենքերից մեկի մուտքից մի տատիկ դուրս եկավ, մոտեցավ այդ սղոցող բրիգադին ու ձայնի մեջ վրդովմունքով էսպես դիմեց.
- Էս ի՞նչ եք անում, բա դուք հա՞յ եք։ Էն երեխեքին ձեր Փաշինյանը տարավ կոտորեց, ստեղ էլ դուք եք մեր ծառերը կոտորում։ Օդ չթողեցիք շնչելու, ամբողջ Երևանը սարքել եք անապատ։ Ի՞նչ եք մեզնից ուզում։ Մի կտրեք, գնացեք։
- Տիկին, դուք երեխաներ, թոռներ ունե՞ք,- ի պատասխան բորբոքված տատիկի հարցրեցին բանվորները։
- Ամեն ինչ էլ ունեմ։ Իրանց համար էլ իջել եմ, որ ձեզ չթողնեմ ծառերը կտրեք։
- Բայց մենք չորացած ծառերն ենք կտրում, որ չընկնեն ձեր թոռների գլխին։
Էս պահին էլ մի այլ բնակիչ սկսեց կտրած քոթուկները հավաքել։ Կտրող բրիգադի բանվորներից մեկն էլ վրան բղավեց, թե.
- Էդ ո՞ւր ես տանում։
- Ո՞նց, ո՞ւր։ Տանեմ բակի մանղալի մոտ դարսեմ, հարևաններով խորովածի համար կօգտագործենք։
- Չի կարելի, - նախատեց բանվորը։
- Ախպեր, ո՞նց չի կարելի։ Էս ծառերը ես ու մեր բակի ժողովուրդնա տնկել, դու չես տնկել։
- Չէ, պլան ունենք հանձնելու, չի կարելի, ասեց բանվորների հավանական շեֆն ու հրահանգեց կտրածը արագ բեռնել մեքենան, քանի բնակիչները դա չեն արել։
Ահագին էլ փայտանյութ էր ստացվել արդյունքում։
Նկարներում, բողոքի ձայնով դուրս եկած մի քանի բնակչի շնորհիվ մեր մայրաքաղաքի փրկված եզակի կանաչ օազիսներից է (Օլիմպիական կոմիտեի հարևան բակը), որ 1990-ականների կեսին Դավթաշենի 4 թաղամասի բակերից մեկում հիմնել էին հենց բնակիչները։
Այն ժամանակ թաղապետը Ռուբեն Գևորգյանն էր, ով էլ Իջևանի դենդրոպարկից օգնել էր տնկիներ բերել Երևան։
Իսկ հիմա այս 30 տարեկան ծառերը, եկել են իրենց կործանարար ծրագրով քաղաքապետարանի աշխատակիցներն ու համոզում, որ հին են, չոր են, վտանգավոր ...
Մեխակ Սայադյան, դու կհիշե՞ս, Դավթաշենի այգու համար տվածդ ծառերից է կարծեմ, որ ավելացել էր ու էս մեր բակի համար Գևորգյանը տրամադրեց»։



Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
151120.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77819.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86618.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94716.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105014.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106913.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124410.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135607.10.2026, 01:06