«Տեղից չշարժվող հանրությունը ո՞ւմ է մեղադրում և ինչո՞ւ»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անկեղծ ասած՝ ինձ համար անհասկանալի է Մելիք-Ադամյան փողոցի ծառերի սպանդի վերաբերյալ այսօրվա հանրային դժգոհությունը։ Որտե՞ղ էիք անցած տարի, երբ բարձրաձայնեցի, որ այդ ծառերը պլանավորել են կտրել։ Այդ ժամանակ նույն այսօրվա «մտահոգ» մարդիկ լուռ էին։ Կոչ արեցի հավաքվել, քայլեր ձեռնարկել, որպեսզի այս վանդալիզմը կանխենք, բայց ընդամենը 15 մարդ եկավ։ 15 հոգով ո՞նց էինք կանգնեցնելու այս ծրագիրը։
Հիմա ուզում եմ հասկանալ՝ տեղից չշարժվող հանրությունը ում է մեղադրում և ինչու։ Ի՞նչ իմաստ ունի այս դժգոհությունը, եթե նույն այդ մարդիկ նույնիսկ չեն փորձում կանգնեցնել ծառասպանդը։ Եթե տեղից շարժվելու ցանկություն չկա, ապա մի՛ ձևացրեք, թե մտահոգված եք, քանի որ ծառերը հրապարակումներով չեն փրկվում։
Երբ ծառերը արդեն քոքահան են անում, նոր սկսում եք դժգոհել, բողոքել, պոստեր գրել։ Ի՞նչ եք փորձում ապացուցել՝ որ մտահո՞գ եք Երևանի կանաչ տարածքներով, թե՞ պարզապես ձեր անգործությունն եք արդարացնում։ Իրականում ձեր լռությամբ ու անգործությամբ դուք պարզապես լեգիտիմացնում եք այս ծառասպանդը։
Իսկ իշխանությունը շատ պարզ, օբյեկտիվ ու տրամաբանական բան է ասում․ «Եթե մենք վատ բան ենք անում, թող հանրությունը ոտքի կանգնի ու պահանջի։ Եթե մարդ դուրս չի գալիս, ուրեմն լավ բան ենք անում»»։

Ուժգին անձրև և կարկուտ՝ Լոռու մարզում (տեսանյութ)
28527.08.2026, 17:36
Գորշ արջը՝ Խոսրովի անտառում (տեսանյութ)
36826.08.2026, 20:30
«Տաքացման հետևանքով հազարավոր կետեր են հասել Գրենլանդիայի ափեր». Լևոն Ազիզյան
41726.08.2026, 10:42
Աշխարհի ամենաերկար քարացած ծառը գտնվում է Թաիլանդում (տեսանյութ)
84626.08.2026, 00:48
«Տասնամյակներով ձևավորված կենդանի օրգանիզմի արմատային գոտում՝ շինարարություն». Քրիստինա Վարդանյան
88619.08.2026, 17:30
Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել. «Հրապարակ»
98118.08.2026, 09:12
«Մենք չէինք հատում․ մենք բուժում էինք»․ Քրիստինա Վարդանյան
99017.08.2026, 12:54
Հանգստացողներն ապականել են Արագածի Քարի լճի տարածքը (տեսանյութ)
107616.08.2026, 23:30