Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
205
Կիրակի, 30 մարտի, 2025 թ., 21:30

Տեղեկատվություն․ Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ արտահերթ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 20:00-ի դրությամբ)
Մարտի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում։
Մասնավորապես՝
- քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու՝ 1,
- խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու՝ 1,
- քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 2,
- ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու 2 հաղորդում։
Որպես պատահար գրանցված և ստուգման փուլում գտնվող 14 հաղորդումներից 4 ահազանգ ստացվել է քաղաքացիներից, իսկ
6-ը՝ մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումներից։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․
ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 61 անձ, որոնցից՝
Գյումրի համայնքում՝ 33 քաղաքացի,
Փարաքար համայնքում՝ 28 քաղաքացի։
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 13 անձ, որոնցից՝
Գյումրի համայնքում՝ 8 քաղաքացի
Փարաքար համայնքում՝ 5 քաղաքացի,
ՆԳՆ շրջիկ ձևաչափով սպասարկման գրասենյակների աշխատակիցները 311 քաղաքացու տրամադրել են խորհրդատվություն․
Գյումրի համայնքում՝ 210 քաղաքացի,
Փարաքար համայնքում՝ 101 քաղաքացի:
ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 2 զանգ»։