Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Շուտով կլինի մեկ տարի, բայց առանցքային հարցերի պատասխանը չունենք». Մանուշ Եսայան

«Շուտով կլինի մեկ տարի, բայց առանցքային հարցերի պատասխանը չունենք». Մանուշ Եսայան
153
Երեկ, 13:42

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024թ-ի հունիսի 12-ին, Երևան քաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկի հատվածում տեղի ունեցած դեպքերի շուրջ դեռ քննությունը շարունակվում է։ Շուտով կլինի արդեն մեկ տարի, բայց առանցքային հարցերի գոնե նախնական պատասխանը չունենք՝ ինչ տեսակի հատուկ միջոցներ են կիրառվել, ով է կիրառել, ով է հրաման տվել, ինչու են կիրառվել։ Ունենք մի քանի տասնյակ տուժողներ, մի քանի տասնյակ հատոր թուղթ և իմ գնահատմամբ զրո էական շարժ։ Իհարկե հասկանալի է ինչու է նախաքննությունը այսքան երկար և դժվար ընթանում, բայց նաև ցավալի է, որ վարույթ իրականացնող մարմինները շատ արագ դատարկ ջրի շիշ շպրտող քաղաքացու գործը քննում են, ավարտում են և ուղարկում դատարան և երկար մեղադրական ճառեր ներկայացնում, իսկ առողջությանը հասցված ծանրագույն վնասը մնում է նույն նախաքննության մարմինների վարույթներում երկրորդական տեղում։
Ինչևէ, արդարությունը ուշանում է, բայց չի մեռնում։ Վստահ եմ»:

Աղբյուրը`   Մանուշ Եսայան