Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Մի խփեք ընկած առյուծներին՝ չախկալներին հաճոյանալու համար»․ Հովիկ Աղազարյան

«Մի խփեք ընկած առյուծներին՝ չախկալներին հաճոյանալու համար»․ Հովիկ Աղազարյան
327
Երեկ, 16:06

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան հրապարակումը․ «Հիշողություն՝ հեռավոր 1994 թվականից

Նորից ժամանակը կանգնել է,
Ամեն ինչ կսկսվի նորից,
Եվ ապագան հաստատ գալու է,
Որ կրկին դատավոր լինի։

Մի խփեք ընկած առյուծներին

Չախկալներին հաճոյանալու համար։
Մի կտրեք հսկա կաղնիներ
Թփերին խոնարհվելու համար։

Մի փակեք արևի ճամփան
Խավարում տիրելու համար։
Մի փոխեք գետերի հունը
Ճահճին գոհացնելու համար։

Մի քանդեք միջնաբերդեր
Տնակներ շինելու համար։
Մի քանդեք մայր տաճարներ
Ճամփաներ փոխելու համար։

Մի գրեք պատվիրված տողեր
Սպիտակը սևացնելու համար։
Մի երգեք պատվիրված երգեր
Լռությունը լցնելու համար։

Նորից ժամանակը կանգնել է,
Ամեն ինչ կսկսվի Նորից,
Եվ ապագան հաստատ գալու է,
Որ կրկին դատավոր լինի»։

Աղբյուրը`   Հովիկ Աղազարյան