«Էներգետիկ ըմպելիքների հաճախակի օգտագործումը կապված է ռիսկային վարքագծի հետ»․ Արմեն Մուրադյան
278
Երեկ, 16:54
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեռահասները, ովքեր հաճախակի օգտագործում են Էներգետիկ ըմպելիքներ • 9.9 անգամ ավելի հաճախ են սկսում ծխել, • 2.5 անգամ ավելի հաճախ ալկոհոլ են օգտագործում, • 3.4 անգամ ավելի հաճախ են օգտագործում թմրամիջոցներ: Կարող ենք փաստել, որ էներգետիկ ըմպելիքների հաճախակի օգտագործումը կապված է ռիսկային վարքագծի հետ։ Ներկայացնում ենք էներգետիկ ըմպելիքների օգտագործման տարածվածությունն ու առողջության վրա դրանց ազդեցությունները՝ գիտական հետազոտությունների արդյունքների վերլուծություն: Էներգետիկ ըմպելիքները (ԷԸ) քաղցր գազավորված հեղուկի ձևով, հարստացված կոֆեինի բարձր կոնցենտրացիայով, առաջին անգամ ներկայացվել են 1962 թվականին Ճապոնիայում։ Դրանք մշակվել էին որպես այլընտրանք ամֆետամինին՝ երկրի տարածքում 1950-ական թվականներին արգելված հզոր նարկոտիկ հոգեխթանիչին, որը լայնորեն կիրառվում էր մինչև 1950թ: 1980-ականների սկզբին այս ըմպելիքները տարածվեցին ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Վերջին տարիներին ամբողջ աշխարհում ԷԸ-ի օգտագործման մակարդակը զգալիորեն աճել է, հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր դրանք հաճախ կիրառում են հոգնածությունը հաղթահարելու, քնկոտությունը նվազեցնելու և ուշադրության ու կենտրոնացման մակարդակը բարձրացնելու նպատակով։ Այնուամենայնիվ, բազմաթիվ հետազոտությունների արդյունքները վկայում են, որ ԷԸ-ի օգտագործումը կարող է հանգեցնել առողջության վրա անբարենպաստ լուրջ ազդեցությունների։ ԷԸ-ը՝ ոչ ալկոհոլային ըմպելիքներ են, որոնք պարունակում են ջուր, շաքար, կոֆեին, վիտամիններ, հանքանյութեր և խթանիչ նյութեր (գուարանա, տաուրին, Լ-կարնիտին)։ Հիմնական ռիսկերը կապված են ԷԸ-ում շաքարի (40-47 գ մեկ բանկայի մեջ) և կոֆեինի (80-500 մգ մեկ բանկայի մեջ) բարձր պարունակության հետ։ ԷԸ-ի ստանդարտ չափաբաժինը (230 գ) կարող է պարունակել 40-47 գ շաքար (10-14 թեյի գդալ), 80-500 մգ կոֆեին։ Համեմատության համար՝ մեկ բաժակ սուրճը պարունակում է մոտ 12 մգ կոֆեին։ Միջինում, առողջ դեռահասների համար, կոֆեինի թույլատրելի քանակը կազմում է 2,5 մգ/կգ քաշի։ Այսպիսով, 40 կգ քաշ ունեցող դեռահասի համար կոֆեինի առավելագույն թույլատրելի քանակը 100 մգ է, որը մեծ մասամբ գերազանցվում է ԷԸ օգտագործողների կողմից, հատկապես եթե գումարես նաև օրական օգտագործվող սուրճը, թեյը, կոկա կոլան։ Իրենց բաղադրության շնորհիվ, ԷԸ-ները խթանող ազդեցություն են ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ ժամանակավորապես բարձրացնելով մտավոր ակտիվությունն ու ֆիզիկական դիմադրողականությունը։ Սակայն այս ազդեցությունը պահպանվում է միայն 3-4 ժամ, այնուհետև առաջանում է արտահայտված հոգնածություն և ճանաչողական գործառույթների անկում։ Կանոնավոր օգտագործման դեպքում ձևավորվում է կոֆեինի հանդեպ տոլերանտություն, ինչը պահանջում է դեղաքանակի ավելացում՝ նախկին ազդեցությունը պահպանելու համար։ Ժամանակի ընթացքում մարդը սկսում է զգալ ԷԸ-ների մշտական կարիք, զարգանում է կախվածություն: ԷԸ-ի օգտագործման տարածվածությունը լայնորեն փաստագրված է գիտական գրականության մեջ։ 2023 թվականին կատարված մետավերլուծությունը, որը ընդգրկել է 192 հետազոտություն, ցույց է տվել, որ մարդկանց 54․7%-ը կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ օգտագործել է ԷԸ, իսկ 31․2%-ը հանդիսանում է դրանց կանոնավոր սպառող։ Օգտագործողների հիմնական խումբը հանդիսանում են դեռահասներն ու երիտասարդները (13–35 տարեկան), որոնք կազմում են ընդհանուր սպառողների 66%-ը։ ԷԸ-ի օգտագործման տարածվածության տարածաշրջանային տարբերությունների ուսումնասիրությունը ցույց են տալիս դրանց օգտագործման բարձր հաճախականությունը Մերձավոր Արևելքում։ Օրինակ, Սաուդյան Արաբիայում դեռահասների շրջանում ԷԸ-ի օգտագործման տարածվածությունը կազմում է 45%, որոնցից 25%-ը դրանք օգտագործում է կանոնավոր կերպով։ Եվրոպական երկրներում իրականացված հետազոտությունների համաձայն՝ ԷԸ-ի օգտագործման տարածվածության ցուցանիշը կազմում է 10-20%։ Հայաստանում հատուկ հետազոտություններ չեն իրականացվել, սակայն Արևելյան Եվրոպայի տվյալներից ելնելով՝ ենթադրյալ տարածվածությունը երիտասարդների շրջանում կազմում է 15-20%։ Հիմնական ռիսկային խմբերն են 12-18 տարեկան դեռահասներն ու արական սեռի ներկայացուցիչները։ Տղամարդիկ 1.3-2.5 անգամ ավելի հաճախ են օգտագործում ԷԸ-ը, քան կանայք, ընդ որում նրանց շրջանում ավելի բարձր է ԷԸ-ի կանոնավոր օգտագործողների մասնաբաժինը։ Հաճախակի սպառողների (>3 բանկա օրական) շրջանում տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը կազմում է 4:1։ ԷԸ-ի օգտագործման հիմնական պատճառների թվում նշվում են քնի պակասը և սպորտային ծանրաբեռնվածությունը։ Օրինակ, ուսանողների շրջանում իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ նրանց 51%-ը նշել է, որ ԷԸ-ը օգտագործում է քնի պակասի պատճառով, 20%-ը՝ մարզական ցուցանիշները բարձրացնելու համար, իսկ 25-30%-ը՝ ալկոհոլի հետ համատեղ։ ԷԸ-ում կոֆեինի և շաքարի բարձր պարունակությունը նպաստում է առողջության համար մի շարք բացասական հետևանքների զարգացմանը, ինչը հաստատվել է բազմաթիվ համաճարակաբանական և փորձարարական հետազոտություններում։ Ազդեցությունը սիրտանոթային համակարգի վրա․ ԷԸ-ի օգտագործման դեպքում կարող են առաջանալ՝ հաճախացած սրտխփոց, կրծքավանդակի ցավեր: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ԷԸ-ի չարաշահումը բարձրացնում է զարկերակային ճնշումը (սիստոլիկ ճնշման աճ՝ 4-6 մմ ս․ս․) և երկարացնում QTc ինտերվալը, մեծացնելով առիթմիաների ռիսկը։ Ռիսկը բարձրանում է, եթե ԷԸ-ը օգտագործվում են ալկոհոլի հետ միասին։ 2020 թվականին կատարված մետավերլուծության համաձայն՝ արձանագրվել է 300–500 մգ կոֆեինի ընդունման հետ կապված սրտի կանգի 9 դեպք, որոնցից 3-ը եղել են մահացու։ ԱՄՆ-ում յուրաքանչյուր տարի գրանցվում է ԷԸ-ի օգտագործման հետևանքով անհետաձգելի բուժօգնության կարիքի 20,000 դեպք, որոնցից 1.7%-ը պահանջում է հոսպիտալացում։ Հոգեկան և վարքային ռիսկեր ԷԸ-ի հաճախակի օգտագործողների շրջանում 4.7 անգամ ավելի հաճախ են գրանցվում գլխացավեր, 3.6 անգամ՝ քնի խանգարումներ, և 4.1 անգամ՝ գրգռվածություն։ Կրկնապատկվում է դեպրեսիայի ռիսկը։ Երկբևեռ խանգարում և որոշ այլ հոգեկան հիվանդությունների դեպքում նշվել են մանիակալ դրվագներ, մանիաներ։ ԷԸ-ի հաճախակի օգտագործումը կապված է ռիսկային վարքագծի հետ։ Դեռահասները, որոնք օգտագործում են ԷԸ, 9.9 անգամ ավելի հաճախ են սկսում ծխել, 2.5 անգամ ավելի հաճախ՝ ալկոհոլ են օգտագործում, և 3.4 անգամ ավելի հաճախ են օգտագործում թմրամիջոցներ։ Մեթաբոլիկ հետևանքներ ԷԸ-ի ամենօրյա օգտագործումը 26%-ով բարձրացնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը, 30%-ով՝ ճարպակալման զարգացման ռիսկը։ Այլ հետևանքներ ԷԸ-ի միջոցով կոֆեինի չափից մեծ քանակությամբ ընդունումը կարող է հանգեցնել մարսողական տրակտի աշխատանքի խանգարմանը, սրտխառնոցի, փսխման, որովայնի ցավերի, ինչպես նաև կարող է աջացնել գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն և էզոֆագիտ: Շաքարի ավելցուկը կարող է խաթարել աղիների միկրոֆլորայի նորմալ հավասարակշռությունը: Առնետների վրա իրականացված փորձարարական հետազոտությունում ցույց է տրվել, որ 400 մգ/կգ կոֆեինի օգտագործումը վնասում է երիկամային խողովակները։ ԷԸ հաճախակի օգտագործումը նպաստում է ատամների էմալի քայքայմանը։ Ալկոհոլի և ԷԸ համակցված օգտագործումը 2-3 անգամ բարձրացնում է վնասվածքների հավանականությունը։ ԷՆ-ների օգտագործման և դրանց հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ են համապարփակ միջոցառումներ, որոնք ներառում են՝ • Վաճառքի տարիքային սահմանափակումներ. ԷՆ-ի վաճառքի արգելք անչափահասներին, ինչպես արդեն իրականացված է մի շարք երկրներում։ Վաճառքի սահմանափակումներ դպրոցներում, համալսարաններում և մարզական հաստատություններում։ • Մարքեթինգային և տեղեկատվական միջոցառումներ. Ակտիվ գովազդի արգելք, հատկապես՝ երիտասարդությանը ուղղված գովազդների նկատմամբ։ ԷԸ-ի բանկաների վրա դրանց օգտագործման հետ կապված հնարավոր առողջական վնասների մասին տեղակատվության տեղադրում։ • Դպրոցահասակների և ուսանողների շրջանում ԷԸ-ի վնասակար ազդեցությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի իրականացումԴեռահասները, ովքեր հաճախակի օգտագործում են Էներգետիկ ըմպելիքներ • 9.9 անգամ ավելի հաճախ են սկսում ծխել, • 2.5 անգամ ավելի հաճախ ալկոհոլ են օգտագործում, • 3.4 անգամ ավելի հաճախ են օգտագործում թմրամիջոցներ: Կարող ենք փաստել, որ էներգետիկ ըմպելիքների հաճախակի օգտագործումը կապված է ռիսկային վարքագծի հետ։ Ներկայացնում ենք էներգետիկ ըմպելիքների օգտագործման տարածվածությունն ու առողջության վրա դրանց ազդեցությունները՝ գիտական հետազոտությունների արդյունքների վերլուծություն: Էներգետիկ ըմպելիքները (ԷԸ) քաղցր գազավորված հեղուկի ձևով, հարստացված կոֆեինի բարձր կոնցենտրացիայով, առաջին անգամ ներկայացվել են 1962 թվականին Ճապոնիայում։ Դրանք մշակվել էին որպես այլընտրանք ամֆետամինին՝ երկրի տարածքում 1950-ական թվականներին արգելված հզոր նարկոտիկ հոգեխթանիչին, որը լայնորեն կիրառվում էր մինչև 1950թ: 1980-ականների սկզբին այս ըմպելիքները տարածվեցին ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Վերջին տարիներին ամբողջ աշխարհում ԷԸ-ի օգտագործման մակարդակը զգալիորեն աճել է, հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր դրանք հաճախ կիրառում են հոգնածությունը հաղթահարելու, քնկոտությունը նվազեցնելու և ուշադրության ու կենտրոնացման մակարդակը բարձրացնելու նպատակով։ Այնուամենայնիվ, բազմաթիվ հետազոտությունների արդյունքները վկայում են, որ ԷԸ-ի օգտագործումը կարող է հանգեցնել առողջության վրա անբարենպաստ լուրջ ազդեցությունների։ ԷԸ-ը՝ ոչ ալկոհոլային ըմպելիքներ են, որոնք պարունակում են ջուր, շաքար, կոֆեին, վիտամիններ, հանքանյութեր և խթանիչ նյութեր (գուարանա, տաուրին, Լ-կարնիտին)։ Հիմնական ռիսկերը կապված են ԷԸ-ում շաքարի (40-47 գ մեկ բանկայի մեջ) և կոֆեինի (80-500 մգ մեկ բանկայի մեջ) բարձր պարունակության հետ։ ԷԸ-ի ստանդարտ չափաբաժինը (230 գ) կարող է պարունակել 40-47 գ շաքար (10-14 թեյի գդալ), 80-500 մգ կոֆեին։ Համեմատության համար՝ մեկ բաժակ սուրճը պարունակում է մոտ 12 մգ կոֆեին։ Միջինում, առողջ դեռահասների համար, կոֆեինի թույլատրելի քանակը կազմում է 2,5 մգ/կգ քաշի։ Այսպիսով, 40 կգ քաշ ունեցող դեռահասի համար կոֆեինի առավելագույն թույլատրելի քանակը 100 մգ է, որը մեծ մասամբ գերազանցվում է ԷԸ օգտագործողների կողմից, հատկապես եթե գումարես նաև օրական օգտագործվող սուրճը, թեյը, կոկա կոլան։ Իրենց բաղադրության շնորհիվ, ԷԸ-ները խթանող ազդեցություն են ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ ժամանակավորապես բարձրացնելով մտավոր ակտիվությունն ու ֆիզիկական դիմադրողականությունը։ Սակայն այս ազդեցությունը պահպանվում է միայն 3-4 ժամ, այնուհետև առաջանում է արտահայտված հոգնածություն և ճանաչողական գործառույթների անկում։ Կանոնավոր օգտագործման դեպքում ձևավորվում է կոֆեինի հանդեպ տոլերանտություն, ինչը պահանջում է դեղաքանակի ավելացում՝ նախկին ազդեցությունը պահպանելու համար։ Ժամանակի ընթացքում մարդը սկսում է զգալ ԷԸ-ների մշտական կարիք, զարգանում է կախվածություն: ԷԸ-ի օգտագործման տարածվածությունը լայնորեն փաստագրված է գիտական գրականության մեջ։ 2023 թվականին կատարված մետավերլուծությունը, որը ընդգրկել է 192 հետազոտություն, ցույց է տվել, որ մարդկանց 54․7%-ը կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ օգտագործել է ԷԸ, իսկ 31․2%-ը հանդիսանում է դրանց կանոնավոր սպառող։ Օգտագործողների հիմնական խումբը հանդիսանում են դեռահասներն ու երիտասարդները (13–35 տարեկան), որոնք կազմում են ընդհանուր սպառողների 66%-ը։ ԷԸ-ի օգտագործման տարածվածության տարածաշրջանային տարբերությունների ուսումնասիրությունը ցույց են տալիս դրանց օգտագործման բարձր հաճախականությունը Մերձավոր Արևելքում։ Օրինակ, Սաուդյան Արաբիայում դեռահասների շրջանում ԷԸ-ի օգտագործման տարածվածությունը կազմում է 45%, որոնցից 25%-ը դրանք օգտագործում է կանոնավոր կերպով։ Եվրոպական երկրներում իրականացված հետազոտությունների համաձայն՝ ԷԸ-ի օգտագործման տարածվածության ցուցանիշը կազմում է 10-20%։ Հայաստանում հատուկ հետազոտություններ չեն իրականացվել, սակայն Արևելյան Եվրոպայի տվյալներից ելնելով՝ ենթադրյալ տարածվածությունը երիտասարդների շրջանում կազմում է 15-20%։ Հիմնական ռիսկային խմբերն են 12-18 տարեկան դեռահասներն ու արական սեռի ներկայացուցիչները։ Տղամարդիկ 1.3-2.5 անգամ ավելի հաճախ են օգտագործում ԷԸ-ը, քան կանայք, ընդ որում նրանց շրջանում ավելի բարձր է ԷԸ-ի կանոնավոր օգտագործողների մասնաբաժինը։ Հաճախակի սպառողների (>3 բանկա օրական) շրջանում տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը կազմում է 4:1։ ԷԸ-ի օգտագործման հիմնական պատճառների թվում նշվում են քնի պակասը և սպորտային ծանրաբեռնվածությունը։ Օրինակ, ուսանողների շրջանում իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ նրանց 51%-ը նշել է, որ ԷԸ-ը օգտագործում է քնի պակասի պատճառով, 20%-ը՝ մարզական ցուցանիշները բարձրացնելու համար, իսկ 25-30%-ը՝ ալկոհոլի հետ համատեղ։ ԷԸ-ում կոֆեինի և շաքարի բարձր պարունակությունը նպաստում է առողջության համար մի շարք բացասական հետևանքների զարգացմանը, ինչը հաստատվել է բազմաթիվ համաճարակաբանական և փորձարարական հետազոտություններում։ Ազդեցությունը սիրտանոթային համակարգի վրա․ ԷԸ-ի օգտագործման դեպքում կարող են առաջանալ՝ հաճախացած սրտխփոց, կրծքավանդակի ցավեր: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ԷԸ-ի չարաշահումը բարձրացնում է զարկերակային ճնշումը (սիստոլիկ ճնշման աճ՝ 4-6 մմ ս․ս․) և երկարացնում QTc ինտերվալը, մեծացնելով առիթմիաների ռիսկը։ Ռիսկը բարձրանում է, եթե ԷԸ-ը օգտագործվում են ալկոհոլի հետ միասին։ 2020 թվականին կատարված մետավերլուծության համաձայն՝ արձանագրվել է 300–500 մգ կոֆեինի ընդունման հետ կապված սրտի կանգի 9 դեպք, որոնցից 3-ը եղել են մահացու։ ԱՄՆ-ում յուրաքանչյուր տարի գրանցվում է ԷԸ-ի օգտագործման հետևանքով անհետաձգելի բուժօգնության կարիքի 20,000 դեպք, որոնցից 1.7%-ը պահանջում է հոսպիտալացում։ Հոգեկան և վարքային ռիսկեր ԷԸ-ի հաճախակի օգտագործողների շրջանում 4.7 անգամ ավելի հաճախ են գրանցվում գլխացավեր, 3.6 անգամ՝ քնի խանգարումներ, և 4.1 անգամ՝ գրգռվածություն։ Կրկնապատկվում է դեպրեսիայի ռիսկը։ Երկբևեռ խանգարում և որոշ այլ հոգեկան հիվանդությունների դեպքում նշվել են մանիակալ դրվագներ, մանիաներ։ ԷԸ-ի հաճախակի օգտագործումը կապված է ռիսկային վարքագծի հետ։ Դեռահասները, որոնք օգտագործում են ԷԸ, 9.9 անգամ ավելի հաճախ են սկսում ծխել, 2.5 անգամ ավելի հաճախ՝ ալկոհոլ են օգտագործում, և 3.4 անգամ ավելի հաճախ են օգտագործում թմրամիջոցներ։ Մեթաբոլիկ հետևանքներ ԷԸ-ի ամենօրյա օգտագործումը 26%-ով բարձրացնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը, 30%-ով՝ ճարպակալման զարգացման ռիսկը։ Այլ հետևանքներ ԷԸ-ի միջոցով կոֆեինի չափից մեծ քանակությամբ ընդունումը կարող է հանգեցնել մարսողական տրակտի աշխատանքի խանգարմանը, սրտխառնոցի, փսխման, որովայնի ցավերի, ինչպես նաև կարող է աջացնել գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն և էզոֆագիտ: Շաքարի ավելցուկը կարող է խաթարել աղիների միկրոֆլորայի նորմալ հավասարակշռությունը: Առնետների վրա իրականացված փորձարարական հետազոտությունում ցույց է տրվել, որ 400 մգ/կգ կոֆեինի օգտագործումը վնասում է երիկամային խողովակները։ ԷԸ հաճախակի օգտագործումը նպաստում է ատամների էմալի քայքայմանը։ Ալկոհոլի և ԷԸ համակցված օգտագործումը 2-3 անգամ բարձրացնում է վնասվածքների հավանականությունը։ ԷՆ-ների օգտագործման և դրանց հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ են համապարփակ միջոցառումներ, որոնք ներառում են՝ • Վաճառքի տարիքային սահմանափակումներ. ԷՆ-ի վաճառքի արգելք անչափահասներին, ինչպես արդեն իրականացված է մի շարք երկրներում։ Վաճառքի սահմանափակումներ դպրոցներում, համալսարաններում և մարզական հաստատություններում։ • Մարքեթինգային և տեղեկատվական միջոցառումներ. Ակտիվ գովազդի արգելք, հատկապես՝ երիտասարդությանը ուղղված գովազդների նկատմամբ։ ԷԸ-ի բանկաների վրա դրանց օգտագործման հետ կապված հնարավոր առողջական վնասների մասին տեղակատվության տեղադրում։ • Դպրոցահասակների և ուսանողների շրջանում ԷԸ-ի վնասակար ազդեցությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի իրականացում»։