«Մարդիկ հասկացել են՝ իշխանությունն ավելի լավ է լինի օլիգարխիկ, քան՝ թուրքահպատակ»․ Արմինե Օհանյան
![]() 442 Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ., 16:48 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այո, խելացի իշխանությունն ու խելացի ընդդիմությունը բազում հետևություններ կաներ մարտի 30-ի ընտրությունների արդյունքներից: Իհարկե, իշխանության պարագայում ավելորդ է խելքի մասին խոսելը, բայց կարող էին գոնե հասկանալ, որ անվերադարձ կորցրել են ժողովրդից ստացած մանդատը, և այլևս անընդունելի են դարձել հասարակության համար։ Ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ են ձախողվել, այլև՝ ներքին, որովհետև Սարիկ Մինասյանի ստացած 36 տոկոս քվեի մեջ ՔՊ-ի, Նիկոլ Փաշինյանի մասնաբաժինը չնչին է և բավարար չէ երկիր կառավարելու, ընտրված իշխանություն համարվելու համար: Նաև ակնհայտ է, որ մարդիկ այլևս ալերգիա ունեն քրեաօլիգարխիա, նախկիններ-ներկաներ, ասֆալտին կփռեմ-պատերին կծեփեմ, առնետներին պադվալ կիջեցնեմ, բանակ քանդած թալանչիներին բանտ կնստացնեմ և նմանատիպ այլ հակահիգիենիկ լոզունգներից: Պարզ է, որ հանրային պառակտման միջոցով քվե կորզելու մարտավարությունը հազիվ մի 10 տոկոս քվե է բերում, մարդկանց 90 տոկոսը գիտակցել է թշնամանքի ու ատելության վնասակարությունը և նման թեզեր տարածող իշխանություններին պատրաստ է արխիվ հանձնել, պատմության գիրկն ուղարկել: Ու եթե Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի նման մարդկանց են արդեն իրենց ձայնը տալիս, կնշանակի մարդիկ հասկացել են, որ իշխանությունն ավելի լավ է լինի կոռումպացված, կրիմինալ, օլիգարխիկ, բայց ոչ թուրքահպատակ, անօրեն, անկարող, ապաշնորհ ու հակահայ: Այս ընտրությունները նաև պետք է հասանելի դարձներ քաղաքական ողջ դաշտին, որ ճնշումների, ադմինիստրատիվ ռեսուրսի, վախի, ընտրակաշառքի, բարեկամ-հարևանների, հեղինակությունների գործոնն է խիստ նվազել: Թերևս՝ հազիվ մի 10 տոկոս քվե է դա բերում: Եվ ամենակարևորը՝ եկել է անհատականությունների ժամանակը: Մարդիկ անձերի, ուժեղ անհատների հետևից են գնում, նրանց հետ են հույսեր կապում։ Հոգնել են ողորմելի, խեղճ, հայհոյող, պարտված, ոչ տղամարդկային տեսակներից»։ Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
