Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Նիկոլն ավելի շուտ կգնա, եթե կեղտոտ խաղիկների պրակտիկան թարգվի»․ Կոնստանտին Տեր-Նակալյան

«Նիկոլն ավելի շուտ կգնա, եթե կեղտոտ խաղիկների պրակտիկան թարգվի»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
232
Երեկ, 17:18

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրվա արդյունքները՝ կարճ ու առանց պաթոսի:
- Նիկոլը թուլացել է ու շարունակելու է թուլանալ,
- Դեռ չկա այդպիսի քաղաքական ուժ, որ միայնակ ավելի ուժեղ լինի Նիկոլից՝ իր ադմինիստրատիվ ռեսուրսներով ու վարչական լծակներով:
- Նիկոլն ավելի երկար կմնա, եթե քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից որևէ մեկը կոլաբորացվի/շարունակի կոլաբորացվել հետը և հակառակը՝ շուտ կգնա, եթե կեղտոտ խաղիկների պրակտիկան թարգվի:
- Պաչպռոշտ վիճակներ, միասնականություն, լայն կոալիցիա ու դաշինք՝ հեքիաթներ են ու թերևս անհնար բան, բայց գոնե կարելի է չխանգարել ու սաբոտաժներ չանել:
- Անկախ տարբեր տռուֆսերից ու խելոք դեմքերով ասված ցնդաբանություններից՝ ով նախորդ կետերի իսկությունը վիճարկում է ու «այլ ուղիներ» է ցուցադրում՝ փաստացի Նիկոլի հետ է:
- Կամ Նիկոլի հետ ես, կամ Նիկոլի դեմ ես, մեջտեղներում լռվել չկա: Ցանկացած «Նիկոլին դեմ եմ, բայց...»-ը նշանակում է, որ քոնը Նիկոլն ա, դու էլ՝ իրանը:
Էսքանը»։