Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ընդդիմադիրնե՛ր, եթե իրոք ուզում եք մեր երկիրը Նիկոլից ազատել, խելքի եկեք»․ Մարգարիտ Եսայան

«Ընդդիմադիրնե՛ր, եթե իրոք ուզում եք մեր երկիրը Նիկոլից ազատել, խելքի եկեք»․ Մարգարիտ Եսայան
326
Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ., 16:36

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ «բացահայտեց» Գյումրին
Մինչ Գյումրու ՏԻՄ ընտրություն, հիմնական հայտարարություններն ու վերլուծություններն այն մասին էին, որ Գյումրին կարող է դառնալ լակմուսի թուղթ, ջրբաժան, որ Գյումրուց սկիզբ առած քայլիստների խմբակը իր անփառունակ վախճանը կգտնի նույն Գյումրուց։
Անշուշտ, դեռ վաղ է արձանագրել այս կամ այն կանխատեսման ֆիասկոն կամ հաղթանակը, սակայն, Գյումրին, այո, եղավ փորձաքար, և իրավիճակը հստակեցվեց նաև մի քանի բացահայտումների շնորհիվ։
Դիցուք․
- կարևորը՝ գյումրեցուն ոչ թե ասֆալտը, շիբինը և այլ կենցաղային հարցեր են մտահոգում, այլ՝ երկրի անվտանգությունը, արժանապատվությունը և ազգային արժեքները
- կրկին պարզ դարձավ, որ մեկ քաղաքական ուժ կամ մեկ անհատ առանձին վերցրած, չի կարող միայնակ հաղթել նիկոլին
- այո, ընդդիմությունը բավական ձայներ ստացավ, բայց դա այն բավարարը չէր, որը մեկ ուժի առաձին կբերեր հաղթանակի, փաստն այն է, որ միայն ընդդիմադիր ուժերի միավորվելով հնարավոր կլինի քպ-ին զրկել իր ակնկալիքից
- առանց փողոցային պայքարի, առանց ժողովրդական ճնշման ընտրության արդյունքները չեն կարող բավարար լինել՝ քպ-ին համապետական իշխանությունից հեռացնելու համար
- ընտրակեղծիքները, բիրտ ուժի կիրառումը, ուժային կառույցների համար մեկ պատրաստվածությունը վկայում էր, որ պատրաստ են ամեն ինչի
- ընտրողը ձայն տվեց անհատին, ոչ թե կոմկուսին, կամ կուսակցությունների մյուս դաշինքներին, ձայն ստացան անձինք, ովքեր այս կամ այն չափով ընդունելի են տվյալ ընտրազանգվածի համար։
- ընդ որում, հաշվի չառնվեց նաև այդ անձանց անցյալը, նախկին կամ նախկինի նախկին լինելը
- պարզ դարձավ, որ նախկինների անունը շահարկելն այլևս նորաձև չէ, ընտրողը այլևս ներկաներից զզվում է և մերժում է նրանց շատ ավելի, քան դա կար նախկինների հանդեպ
- պարզ դարձավ, կրկին՝ ավելորդ անգամ, որ ընդդիմության ճամբարում կան և դեռ բարգավաճում են անձինք, որ հաճույքով «օգտագործվում» և վճարվում են իրենց տերերի կողմից՝ ՀՀԿ-ի վրա վայրահաչելու համար
- ավելորդ անգամ պարզ դարձավ, որ որոշ ուժեր չեն կարողանում թաքցնել, որ խիստ հիասթափված են այն փաստով, որ ՀՀԿ-ն կա, ուժեղ է, և շարունակում է լինել նիկոլի դեմ պայքարի առաջամարտիկ։
- ոմանք այդպես էլ չհասկացան, կամ չուզեցին հասկանալ, որ իրենց թիվ մեկ թիրախը պետք է լինի ոչ թե ՀՀԿ-ն, այլ՝ նիկոլը, եթե իրոք, իրենց «պապայի արև» ուզում են հեռացնել նիկոլին
Հետևություն․
Հարգելի և ոչ այնքան հարգելի ընդդիմադիրներ և «ընդդիմադիրներ», եթե իրոք ուզում եք նիկոլից ազատել մեր երկիրը, ազատագրել դրածոներից, ուրեմն՝ խելքի եկեք և հետևություններ արեք»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան