«Լճափ համայնքի հարևանությամբ տեղակայվել է հիդրոօդերևութաբանական գերժամանակակից չափիչ կայան»․ Հակոբ Սիմիդյան

1344
Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 01:06
Նախօրեին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ մասնակցեցինք Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի հարևանությամբ տեղակայված հիդրոօդերևութաբանական գերժամանակակից չափիչ կայանի բացման արարողությանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Կայանի դերը կարևորվում է նրանով, որ այն գտնվում է անմիջապես առափնյա գոտում, որը հնարավորություն է տալիս ստանալ օդերևութաբանական տեղեկատվություն անմիջապես լճի առափնյա հատվածից։
Կայանում տեղադրված գոլորշացուցիչը հնարավորություն կտա հետագայում դիտարկումների տվյալների հիման վրա լրամշակել և ճշգրտել Սևանա լճի մակերևույթից գոլորշացման մեթոդիկան»,- նշել է նախարարը։

«Արյունոտ» գետ Թուրքիայի թեյի մայրաքաղաքում. մեղավորին հայտնաբերել են անօդաչու սարքի միջոցով (լուսանկար)
233Երեկ, 21:31
«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
53118.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
74117.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
74716.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
74815.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
118707.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
133803.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
136603.11.2026, 00:36