Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Խոզնավարի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել

Խոզնավարի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել
234
Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ., 23:06

Մարտի 31-ի գիշերը Սյունիքի մարզի սահմանային Խոզնավար գյուղի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել։ Այս մասին ապրիլի 1-ին «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։

«Գիշերը 10 անց 20 էր, մի քանի անգամ կրակեցին։ Գյուղը չի տուժել կրակոցներից, վիճակը լարված չէ»,- հայտնել է Զաքյանը։