«Մի ամբողջ քաղաքի կենտրոն ավիրեցիք»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելիներս, ձեր գիտելիքներն ու պատկերացումները կանաչապատման մասին խիստ թերի են։ Կրթվեք, մի ամբողջ քաղաքի կենտրոն ավիրեցիք։ Կատալպան՝ Երևանի պայմաններում, ուսումնասիրված է, գիտական փաստ է, որ բույսը փոշենստեցման և տասնյակ այլ էկոծառայությունների առումով թույլ ծառատեսակ է, թեղու հետ առհասարակ անհամեմատելի, իսկ ընտրված գնդաձևը՝ նաև սաղարթ չի ունենալու ստվերացման համար։ Այս բույսը նախատեսված է այգեպուրակային տարածքների համար, ինչն էլ հաշվի են առել ԽՍՀՄ տարիներին ԳՐԱԳԵՏ մասնագետները, որոնց աշխատանքը գիտահեն և օրինակելի է։ Կատալպան 50 տարուց ավել տնկվում է Երևանի այգիներում, բայց ոչ փողոցներում, դա մեր ոլորտում 2*2=4։ Նշում եմ, որ փողոցներում տնկվել են բացառապես բարձրաբուն, լայնասաղարթ ֆունկցիոնալ տեսակներ՝ թեղիներ, սոսիներ, սաֆորաներ, կաղնիներ, հացենիներ… Կանաչապատումը գիտություն է թվերով հիմավորված, այն, ինչի մասին դուք գաղափար անգամ չունեք։ Ձեր աշխատանքը մեթոդական ձեռնարկ է՝ «Երևանի կանաչապատման մեջ արգելված մոտեցումները»։ Երբեմն, քննության ժամանակ, ուսանողներս համարձակ ձայնով կատարյալ հիմարություն են պնդում, ժպտալով ասում եմ. «Երբեմն լռելն ոսկի է, երբեք մի մտիր այն դաշտը, որտեղ քեզ կջախջախեն»։ Умное лицо (если оно умное) — ещё не признак ума, господа. Все глупости на Земле делаются именно с этим выражением»։

«Ահա թե ինչու այս կենդանիների հարցը չի լուծվում». Ցոլակ Չադրյան
148Երեկ, 20:48
Ուժգին կարկուտ՝ Ամասիայում (տեսանյութ)
25921.09.2026, 16:24
«Հզոր պտտահողմ՝ Սևանա լճում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
50819.09.2026, 10:06
Գիտնականները 100 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերել են կատվի նոր տեսակ (լուսանկար)
159518.09.2026, 20:42
«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
89613.09.2026, 01:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
115908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
119407.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
124506.09.2026, 17:00