«Արդյո՞ք այդպիսի հարվածի պարագայում վաղօրոք կազդարարվեր»․ Հակոբ Բադալյան
![]() 237 Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 13:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Իսրայելական Channel 14 հեռուստաալիքը երեկ հայտնել է, թե սպասվում է Իրանին հասցվելիք աննախադեպ մասշտաբային ավիահարված, որը խոշորագույնը կլինի երկրորդ համաշխարհայինից ի վեր: Նախ հասկանանք, թե ինչ հեռուստաալիք է այն: Channel 14-ը գործում է ըստ էության տասնամյակ, այն իր խմբագրական քաղաքականությամբ դիտվում է աջ պահպանողական, և համարվում է Նաթանյահուի, Լիկուդի շրջանակներին մերձ լրատվամիջոց, որի սեփականատերը Իցհակ Միրիլաշվիլին է: Նա 41 տարեկան է, դոլարային միլիարդատեր, Իսրայելի քաղաքացի, որը սակայն ծնվել է Լենինգրադում, ռուսական Վկոնտակտե սոցիալական ցանցի համահիմնադիրներից է: Այդպիսով, Channel 14 հեռուստաալիքը հայտնում է, որ մոտակա ժամանակահատվածում կլինի մասշտաբային աննախադեպ ու անխուսափելի հարված Իրանին: Առաջին հարցը, որ առաջանում է՝ արդյո՞ք այդպիսի հարվածի պարագայում մամուլով վաղօրոք կազդարարվի այդ մասին: Այո, եթե հարվածը նախապատրաստողները վստահ են ու համոզված, որ հնարավոր չէ ձեռնարկել դրա հանդեպ արդյունավետ կանխարգելիչ միջոցներ և Իրանին կմնա միայն շտապել համաձայնել իրեն առաջադրվող պայմաններին: Որքանո՞վ է դա իրատեսական, որ շանտաժը կաշխատի: Բարդ է ասել: Ընդ որում, այս օրերին ուշագրավ հայտարարություն արեց Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին, ասելով, որ, Իրանը չունի միջուկային ռումբ ստեղծելու մտադրություն, բայց, եթե լինի Իրանի ռմբակոծում, ապա Թեհրանը ստիպված կլինի պաշտպանական նպատակով ստեղծել այդ ռումբը: Ինչպես ասել եմ բազմիցս, իմ սուբյեկտիվ կարծիքով, Իրանը ռումբ արդեն ունի, բնականաբար շատ սահմանափակ ծավալով: Եվ ռմբակոծման դեպքում կարծում եմ պարզապես կհայտարարի այդ մասին: Մի քիչ կարող է հնչել «դավադրապաշտ», բայց՝ իսկ արդյո՞ք ռմբահարումը կարող է լինել այսպես ասած միջուկային ծրագրի «գորդյան հանգույցը» մեկ հարվածով կտրելու միջոց, եթե պարզապես այդ կերպ կստեղծվի Իրանի միջուկային ռումբի մասին ազդարարելու միջազգայնորեն լեգիտիմ առիթ: Թե՞ պարզապես փորձ է արվում Իրանի հանդեպ առավելագույն տեղեկատվական ճնշմամբ ստանալ միջուկային գործարքի վերականգնման գործընթացում առավել նպաստավոր պայմաններ: Միևնույն ժամանակ, հարկ է թերևս նկատի ունենալ մի հանգամանք էլ: Իրանի հանդեպ ամերիկյան ճնշումը՝ լինի տեղեկատվական-հոգեբանական, դիվանագիտական, թե նույնիսկ ռազմական, ըստ էության կարող է դիտվել նաև ճնշում Ռուսաստանի հանդեպ, հաշվի առնելով ռուս-իրանական մեծ պայմանագրի առկայությունը, ինչպես նաև ռուսական ստրատեգիայում Իրանի կարևւորությունը: Ուկրաինայի հարցում Թրամպի ջանքը բախվում է Ռուսաստանի առավելագույն պահանջներին, որոնք Մոսկվան ներկայացնում է, հասկանալով, որ Ուկրաինայի հարցում Թրամպը ինչ որ իմաստով «թակարդում» է՝ թե իր խոստման, թե Եվրամիության դիմադրության, թե Զելենսկու դիմադրության: Ռուսաստանն այդ ամենը հաշվարկելով, դնում է առավելագույն պահանջներ: Իրանը Թրամպի համար գուցե ՌԴ հանդեպ շրջանցիկ միջոց է: Հարցն այն է, թե այդ միջոցը կիրառելու հարցում որքան տարածություն ունի նա»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
