«Վարորդական իրավունքները համատարած կեղծ են»․ Նիկոլ Փաշինյան
![]() 219 Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ., 12:00 Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում կադրային խորը ճգնաժամ է։ Որպես օրինակ խոսեց վարորդական իրավունք չունենալով՝ մեքենա վարելու մասին․ «Երեկ «Իրական Հայաստան»-ի շրջանակներում հանդիպել եմ քաղաքացիների հետ ու մի միտք է ծագել, որը կարող է սադրիչ թվալ։ Ես հարց տվեցի, ասացի՝ մենք կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում ավտոմեքենա վարող անձանց 70 տոկոսն իրականում չունի մեր ստանդարտներին համապատասխանող այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենա վարելու համար։ Բոլորը միանգամից ռեակցիա տվեցին ու ասացին՝ 95 տոկոսը։ Ասացի՝ դահլիճում մարդ կա՞, որ չարչարվելով քննություն է հանձնել ու վարորդական իրավունք է ստացել։ Կանայք կային, վերջերս են սկսել պրոցեսի մեջ մտնել ու լավ ծանոթ չունեն, ասացին, որ կտրվել են, չարչարվում են»,- պատմեց նա՝ նշելով, թե երբ վարորդական իրավունք է ստացել, այն ժամանակ հայտնի լրագրող էր, ծնկաչոք աղաչեր էլ՝ չէին թողնի քննություն տար։ «300 մետրի վրա բերին տվին, ասին՝ գնա ստեղից, հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեր հետ»- ասաց նա։ «Մենք անընդհատ կեղծիքի մեջ ենք։ Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են։ Նստում են ղեկին՝ չունենալով դրա իրավունքը։ Եվ այդպես շղթայական ամեն ինչը։ Խմում, գնում պատին են հարվածում, 7-8 հոգի զոհվում են, մեքենայից դուրս են գալիս, ասում են՝ «արա էս երկիր չի»»,- ասաց Փաշինյանը։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
