«Գյումրիում նույնիսկ ընդդիմադիր քաղաքապետ ունենալու իդեա ֆիքսն է դառնում արհեստական»․ Վլադիմիր Մարտիրոսյան
![]() 260 Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ., 11:48 Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրիի ընտրություններն՝ իր արդյունքով, որպես քաղաքական կիրառելի գործոն այլևս անէական է և ավարտված: Այն որևէ կերպ և որևէ ձևով այլևս քաղաքական շարունակականություն չունի (մինչդեռ կարող էր ունենալ), որը կարող է կիրառելի լինել մեկ մակարդակ բարձր հակաիշխանական կոնսոլիդացիոն գործողության կամ ալիքի համար: Մնացել է բացառապես ֆիքսված ձայների քանակը, իշխանության կուզեք պարտությունը կուզեք 50+ ձայն չհավաքելու հանգամանքը, ապաքաղաքական կոնֆլիկտը 2րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողների միջև և վերջ: Որևէ այլ կոմպոնենտ այլևս գոյություն չունի բացի արձանագրումներից, որոնք տրված են, և չկա այլևս նույնիսկ քաղաքական կոմպոնենտ, որը կիրառելի կլինի՝ ի դեմս հակաիշխանական ալիքի: Կա արդյունք արձանագրում, տանելի վնաս իշխանությանը և վերջ: Ուստի այս կոնտեքստում և ամենից հետո, թե ով կլինի Գյումրիի քաղաքապետարանում նստած, որպես քաղաքապետ՝ բացարձակ անէական է: Որքան տուժեց և վնասվեց իշխանությունը, այդքան էլ, եթե ոչ ավելին՝ կուզեք հավաքական, կուզեք միասնական, կուզեք տարանջատված, կուզեք մրցակցող ընդդիմությունը: Աղբյուրը` Վլադիմիր Մարտիրոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
