Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Հովիկ Աղազարյանը Աննա Վարդապետյանի դեմ հայց կներկայացնի դատարան. «Ժողովուրդ»

Հովիկ Աղազարյանը Աննա Վարդապետյանի դեմ հայց կներկայացնի դատարան. «Ժողովուրդ»
223
Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ., 09:06

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ բանավեճը նոր փուլ է թեւակոխում։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայց է ներկայացնելու դատարան՝ ընդդեմ գլխավոր դատախազի։
Ըստ մեր տեղեկությունների՝ Աղազարյանին վրդովեցրել է այն հանգամանքը, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իրեն անձեռնմխելիությունից զրկելու օրը ԱԺ ամբիոնից հնչեցրել է արտահայտություն, թե «սուտ եք ասում»։ Արդյունքում Աղազարյանը, վստահ լինելով, որ սուտ չի խոսել, դիմում է դատարան՝ պահանջելով, որ գլխավոր դատախազը ԱԺ ամբիոնից իր կողմից հնչեցրած արտահայտության համար ներողություն խնդրի։
Գլխավոր դատախազությունից փորձեցինք հասկանալ, թե ստեղծված իրավիճակի վերաբերյալ ինչ են մտածում: Ի պատասխան հայտնեցին. «Իրավական պետությունում ենք գտնվում, իր իրավունքն է»»։

Մանրամասները՝ թերթի համարում: