«Տարօրինակ է՝ բյուրոկրատական բոռափեթակի համար քննություն հանձնելու պահանջ չկա»․ Վարդան Բալյան
![]() 243 Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ., 21:30 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարորդական իրավունքի, կառավարելու իրավունքը ստուգելու մասին վարչապետ Փաշինյանի հռետորական հարցադրման ոչ բովանդակային քննարկումները, իսկ որոշ փորձագետների, քաղական գործիչների կողմից հեգնական արձագանքը անընդունելի է: Խնդիրն, ի դեպ, շատ լուրջ է, ինչի մասին գրում եմ տարիներ շարունակ՝ խոսելով պետական բյուրոկրատական բոռափեթակի մասին: Ի վերջո, պետք է հասկանալ, որ եթե ամենացածր, ոչ մասնագիտական կոմպետենցիաներ պահանջող աշխատանքի ընդունվելիս կամ, զորօրինակ, վարորդական իրավունքի վկայական ստանալիս հայտատուն քննություն է հանձնում, ապա առնվազն տարօրինակ է, որ կառավարման որոշում կայացնելու իրավասու պաշտոնյաների ընտրության հարցում նման պահանջ չկա: Ավելին, պետք է սահմանել որոշակի հստակ չափորոշիչներ նաև ընտրական իրավունքից օգտվող քաղաքացիների համար, որոնք տվյալ պարագայում հանդես են գալիս որպես հավաքական գործատու: Եթե ընտրողը բացարձակ անտեղյակ է թեկնածուներից, կուսակցությունների ծրագրերից, ընտրովի պաշտոնյաների լիազորություններից և պարտականություններից, նրան չպիտի թույլատրվի քվեարկություն: Փաշինյանն այսօր այս հայտարարությունն անում է, որպես վարչապետ, ով հանդիսանում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: Հրավիրում եմ Սիսիան, որտեղ իր քաղաքական թիմը ներկայացնող բոլոր դեմքերն ու դեպքերը, այդ թվում՝ Սիսիան համայնքի ավագանիում, ոտները դրել են D-ի վրա ու արդեն չորս տարի է քշում են՝ խախտելով երթևեկության անվտանգության բոլոր հնարավոր կանոնները, այսինքն՝ օրենքները, և զբաղված են ինքնիրավչությամբ: Ահա այս պատճառով է, որ վարչապետի հայտարարությունը գնահատում եմ որպես ընդամենը հռետորական հարցադրում, որովհետև խնդիրը լուծելու նպատակ իրականում չկա: Կարծում եմ, սեփական աչքի միջի գերանը չտեսնողները առաջիկայում իրենց քաղաքական ընդդիմադիրների աչքերում կփնտրեն ու կգտնեն չոփիկներ»։ Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
