«Այս քրեական վարույթը խայտառակություն է․ շուտով գնահատականներ կտրվեն»․ Ամրամ Մակինյան
![]() 245 Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 14:48 Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործով հերթական նիստը: Փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Այս գործը տեղում դոփում է։ Քրեական վարույթը խայտառակություն է։ Շատ կարճ ժամանակում կեղծիքների գնահատականները տրվելու են»։ Հիշեցնենք՝ դատարան ներկայացված հայցադիմումով Դատախազությունը պահանջում է Հայրապետյանից և կնոջից՝ Նարինե Հայրապետյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Ծաղկաձորում գտնվող հողամասը, Առինջում գտնվող անշարժ գույքը, Սևանում գտնվող հողամասը, ինչպես նաև՝ ավտոմեքենան, իսկ հնարավոր չլինելու դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը: Բացի այդ, դատախազությունը պահանջում է Ռաֆիկ և Մարիամ Հայրապետյաններից բռնագանձել ավտոմեքենա, «Զարգացման Հայկական Բանկ» ՓԲԸ-ում ներդրված մոտ 6,9 մլն դոլարի, «Յունիբանկում»՝ 1 մլն 523 հազար դոլարի ավանդ: Ըստ Դատախազության՝ բռնագանձման ենթակա են նաև Հայրապետյանի՝ Ավանում գտնվող առանձնատունն ու այլ գույքեր: |
Թրամփի հատուկ բանագնացն ուղիղ բանակցություններ կունենա Իրանի ներկայացուցչի հետ
55Երեկ, 23:57ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն լինելու առանց Ուկրաինայում հրադադարի. Պետքարտուղարություն
62Երեկ, 23:31Թրամփի վարչակազմը գերատեսչություններին ուղարկում է Գրենլանդիան բռնակցելու վերաբերյալ կարգադրություններ
127Երեկ, 22:51ԱՄՆ-ն ակնկալում է հնարավորինս շուտ պայմանավորվածություններ ձեռք բերել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ
155Երեկ, 22:21«Գերադասում եք հլու կատարողներին, ու ձեզ բաժին են հասնում վատ կադրեր». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
148Երեկ, 21:36«Գերմանիայի դեսպանությունը կա՛մ բեզատչոտնիկ է, կա՛մ հայերի հանդեպ խտրականություն է կիրառում»․ Կարեն Հեքիմյան
156Երեկ, 20:48«Եթե հաստատվեն ոչ բարեկամական հարաբերություններ, Ռուսաստանը շատ կտխրի, իսկ Հայաստանն ընդհանրապես չի լինի». Մարգարիտա Սիմոնյան (տեսանյութ)
158Երեկ, 20:312024-ին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք
87Երեկ, 20:00