«Այսօր առավել, քան երբևէ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծ է»․ Կարեն Միրզոյան
![]() 285 Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ., 00:01 «Պատերազմն իրականում չի դադարել, շարունակվում է հիբրիդային պատերազմը, բայց չի բացառվում նաև ռազմական միջոցների կիրառումը»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Արցախի նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը։ «Իլհամ Ալիևը հայտարարում է, որ ռազմական գործողությունների հավանականություն կա, բայց խորամանկություն է անում՝ փորձելով այդ գործողությունները սկսելու պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա»,- նշեց Միրզոյանը՝ ընդգծելով, որ այսօր առավել, քան երբևէ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը մեծ է։ Նրա դիտարկմամբ՝ դրա վկայությունն են ոչ միայն Ալիևի ու Ադրբեջանի այլ պաշտոնյաների հայտարարությունները, այլև թեկուզ այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է սպառազինությունների գնումը, ծավալները գնալով աճում են։ «Ավելին՝ Ադրբեջանում հատուկջոկատայինների զորավարժություններ են իրականացնում․ մոտավորապես նույն սցենարով զորավարժություններ իրականացրել են նաև 2020թ․ պատերազմի նախօրեին։ Դրան գումարած այն, որ անկայուն իրավիճակ է ամբողջ տարածաշրջանում, կարող է պարարտ հող ստեղծվել ռազմական գործողությունների վերսկսման համար»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ հրատապ է այն հարցը, թե ինչ են անում ՀՀ իշանություններն այդ հնարավոր վտանգը չեզոքացնելու համար։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
