Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ժողովուրդը շուտով էնպիսի դաս կտա, որ ձեր հարևանի մոզուն մորքուր կասեք»․ Մարգարիտ Եսայան

«Ժողովուրդը շուտով էնպիսի դաս կտա, որ ձեր հարևանի մոզուն մորքուր կասեք»․ Մարգարիտ Եսայան
244
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 19:30

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «նիկոլի ինքնաբնութագիրը․
նիկոլ փաշինյանն այսօր կառավարության նիստում հրապարակավ վերջապես խոստովանեց, որ ինքը և իր կառավարությունը յոթ տարում ոչինչ չեն սովորել և մնացել են առաջին դասարանում։ Թե ովքեր են մնում նույն «դասարանում», գաղտնիք չէ։
Միայն մեկ ճշտում, ինքը իրեն և ժողովրդին փորձեց նույնականացնել, ասելով, որ քանի որ իրենք այդպես էլ մնացին անկիրթ, ուրեմն ժողովուրդը ևս անկիրթ է, (մեջբերումը բառացի չէ, բայց միտքը սա էր)։ Ուրեմն, հատուկ տգետների և նույն դասարանում յոթ տարի մնացողների համար մի պարզ լիկ-բեզ՝ ժողովրդի հետ դուք կապ չունեք, դուք այս ժողովրդի եղունգը չարժեք, ժողովուրդն առաջ է գնացել, այս ընթացքում մի քանի համալսարան ավարտեց, և արդեն պարզ տեսնում է ձեր տգիտությունն ու հայրենադավությունը, և շուտով խելացի ուսուցչի պես ձեր ամբողջ կառավարությանը էնպիսի դաս կտա, որ ձեր հարևանի մոզուն մորքուր կասեք (մեջբերումը հայտնի ֆիլմից է, չղզղնեք):

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան