Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Նիկոլը պարզ ասում է՝ ես տգետ եմ, ինձ ինչի՞ եք վստահել»․ Սևակ Հակոբյան

«Նիկոլը պարզ ասում է՝ ես տգետ եմ, ինձ ինչի՞ եք վստահել»․ Սևակ Հակոբյան
293
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 22:06

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ինչո՞ւ եք տգետի ընտրել․ Փաշինյանը մեղադրում է իրեն ընտրողներին․ «Կարճ ասած»»։

Հակոբյանը տեսանյութում նշում է․ «Նախորդ թողարկմանն անդրադարձա այս իշխանության անհեռանկար ապագային։ Այն մասին էր, որ սրանց կառավարման երկրորդ ժամկետը մոտենում է ավարտին, և ժողովուրդը, ծայրահեղ հոգնած լինելով սրանցից, երրորդ ժամկետի պատրաստ չէ։ Այսօր կառավարության նիստում խոստովանեց, որ այդ երկու ժամկետն էլ, որ իրեն վստահվել է, ծախսել է ոչ մի բանի վրա, ժամավաճառություն է արել, էքսպերիմենտներ է արել․․․

Սրանք որ նոր էին եկել, հիշում եք, ակնկալիքը ինչքան մեծ էր, շատ մեծ էր, բայց հիմա նրանցից սպասելիքը փոխարինվել է հեռացնելու մեծ ցանկությամբ․․․

Ասում է՝ մեզ 2018 թվականին խեղճ մարդու, անճար մարդու պաշտպան էին ընկալում, հիմա չենք ընկալվում որպես էդպիսին։ Ճիշտ է ասում, արագ հարստացած տղաներն ու աղջիկները արդեն ժողովրդի հետ լայաղ էլ չեն անում շփվեն, ասում են՝ նամակներն ուղարկեք ԱԺ, կառավարություն մեր աշխատակազմերի,ն ու գնում-կորչում են։ Ու մեղադրում են՝ դուք աղքատ եք, որովհետև գիտելիք չունեք։ Էսօր էլ խոստովանեցին, որ տգետ է նաև պետության թիվ 1 պաշտոնը զբաղեցնողը՝ ամբողջ թիմով։ Հիմա էլ ասում են՝ տգետ եք, որովհետև կառավարությունն է տգետ։ Ու տգետ եք, որովհետև տգետներին բերել եք կառավարության։ Ու ինչպես որ մնացած ոչ մի դեպքում Նիկոլի նախարարները իրեն չեն հակադարձում, այնպես էլ հիմա չհակադարձեցին, երբ բոլորին անվանեց տգետ։ Դե եթե նրանք համաձայն են, նշանակում է մեր ջանքերն էլ իզուր չեն անցել, որովհետև 7 տարի մենք էլ խոսում ենք տգիտության, ոչ կոմպետենտության մասին․․․

Կարճ ասած՝ Նիկոլը պարզ ասում է՝ ես տգետ եմ, ինձ ինչի՞ եք վստահել։ Ասում է բառացի՝ մենք տգետ ենք և ձեզ մղում ենք աղքատության գիրկը։ Նա խոստովանում է այն, ինչ մենք ասում ենք 7 տարի։ Ու սա նշանակում է, որ շուտով սպասվող հերթական կամ արտահերթ գործընթացներում ևս մեկ անգամ նրանց վստահելով՝ ընդամենը թույլ ես տալիս, որ անցնի ևս 5 տարի, դու էդ ընթացքում մնաս նույն իրավիճակում կամ ավելի վատ վիճակում, իր թիմը էլի հարստանա, ու քեզ ասի՝ 13 տարի մնացել եմ նույն դասարանի վրա։ Բայց նա 13 տարի չի մնա նույն դասարանի վրա, որովհետև արդեն սկսել է էդ դպրոցը քանդել։

Նիկոլը ամեն օր իր ելույթներով, որոշումներով, օրենքներով, խոսելով, գրելով ինձնից ու մնացած բոլորից լավ է հիմնավորում, թե ինչու պետք է նրան չվստահել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան