Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ինքնախոստովանությունից ու 7 տարվա խայտառակ ձախողումներից հետո պետք է հեռանաս»․ Ոսկան Սարգսյան

«Ինքնախոստովանությունից ու 7 տարվա խայտառակ ձախողումներից հետո պետք է հեռանաս»․ Ոսկան Սարգսյան
248
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 20:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս ինքնախոստովանությունից հետո պետք է դիմումդ գրես, հեռանաս։
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է՝ պետական համակարգում աշխատողներն ու պաշտոնյաները պետք է վերանայեն իրենց գիտելիքի մակարդակը և ընդունեն, որ կրթության ու զարգացման առումով լուրջ բացեր կան։
Նրա խոսքով՝ եթե ինքը այսօրվա ելույթը տարիներ առաջ չէր կարողացել ունենալ, ապա դա վկայում է, որ այս տարիների ընթացքում նա էապես չի առաջադիմել, ասելով․ «Սա նշանակում է, որ ես 7 տարի նույն դասարանում եմ մնացել։ Եթե սովորած լինեի, այս ամենի մասին շատ ավելի վաղ կխոսեի։ Այն, որ հիմա եմ այդ հարցերը բարձրացնում, խոսում է իմ բացթողումների մասին»։
Այս ինքնախոստովանությունից, 7 տարվա խայտառակ ձախողումներից հետո պետք է դիմումդ գրես, պաշտոնից ազատվես ու հեռանաս»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան