«Ապօրինի աղբավայրը մեծանում ու «ծաղկում» է»․ Գևորգ Թոսունյան
![]() 138 Այսօր, 12:18 Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բարի լույս, եկել եմ՝ ասելու, որ այսպես էլ է լինում, երբ պետությունը՝ հանձին Երևանի քաղաքապետարանի ու Քննչական կոմիտեի, մայրաքաղաքում ստեղծում է շինաղբի ապօրինի վայր ու դու երկու տարուց ավելի «նրանց դռներն ես ընկել»՝ հարցումներով, նյութերով ու հեռախոսազանգերում մունաթ գալով, որ նման բան չի կարելի անել։ Բայց ինչպես քաղաքային իշխանության ու իրավապահների, այնպես էլ տվյալ դեպքում Նուրբարաշենի բնակիչների լռելայն համաձայնության դեպքում՝ ապօրինի աղբավայրը մեծանում ու «ծաղկում» է»։ Լրագրողը հիշեցնում է, որ 2022-ի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո վնասված շինությունների բեկորները տեղափոխել են Նուբարաշենի խճուղուն հարող առանձնացված հատված։ Քաղաքապետարանը պարզաբանել էր, որ «ընթանում են քննչական գործողություններ, հնարավոր է՝ այդ շինաղբի մեջ հայտնաբերվեն պայթուցիկ նյութեր»։ Քաղաքապետարանից նաև հավելել էին, որ իրավապահների աշխատանքի ավարտից հետո փլուզված շենքի մասերը կտեղափոխվեն շինարարական հիմնական աղբավայր։ Սակայն քրեական վարույթն ավարտվելուց հետո աղբը չի տեղափոխվել հիմնական ացբավայր։ «ՍիվիլՆեթ»-ը քաղաքապետարանից պարզել է, որ թափոնները կոնսերվացնել ՔԿ-ն արգելել է։ Արդյունքում այդ հատվածը սկսել են օգտագործել որոշ տնտեսվարողներ՝ որպես շինաղբի կուտակման վայր։ Ներկայում այստեղ մեծ քանակությամբ շինաղբ է լցված։ Աղբյուրը` Գևորգ Թոսունյան |
«Վերադարձրե՛ք իմ հայրենիքը. արցախցին այնտեղ երբեք փող չի ուզել, այլ ստեղծել է». Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
5818:12«Անտեր ու փնթի գոմանման հատված՝ Երևանի սրտում». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
5418:06«Թեհրանը չի պատրաստվում նվաստացնել իրեն, բայց և չի ցանկանում միջուկային զենք ստեղծել». Փեզեշքիան
4318:01«Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»». Վահե Հովհաննիսյան
5417:54«Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի անձնակա՛զմ, այս փողոցներով չեք երթևեկո՞ւմ»․ Արմենակ Դանիելյան
11517:18Պուտինն արգելել է ապրանքների և ծառայությունների գովազդն Instagram-ում և Facebook-ում
14717:09«Գետնանցումը վերածվել է հանրային զուգարանի»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
11516:48Նիկոլ Փաշինյանը բուժզննում է անցել «Նաիրի» ԲԿ-ում
19216:24