Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Անտեր ու փնթի գոմանման հատված` Երևանի սրտում». Քրիստինա Վարդանյան

«Անտեր ու փնթի գոմանման հատված` Երևանի սրտում». Քրիստինա Վարդանյան
138
Այսօր, 18:06

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ, երբ ավարտեցինք ծառատունկը, անմիջապես դիմացն այս անտեր ու փնթի գոմանման հատվածը տեսանք։ Երևանի սրտում, Օղակաձև զբոսայգում, որտեղ շատ են նաև տուրիստները։ Ծառերի արմատներին տեղադրված ինչ-որ «Ուսանող» սրճարան… Երևանում սակուրաներն ու հուդայածառերը սելֆի անող տուրիստների համար են, իսկ այգիներում հակասանիտարական վիճակի խորշերը՝ քաղաքի կառավարիչների մասին իրական կարծիք կազմելու։ Քաղաքապետարանը խառն է, հասուն ծառեր է «հնձում» և Գնդիկ Բոքոնիկ գեղազարդիկ կատալպաների իրացման ծրագիրն է գերակատարում։ Սա Երևանն է, այստեղ դու տանն ես…»: