Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Վերադարձրե՛ք իմ հայրենիքը. արցախցին այնտեղ երբեք փող չի ուզել, այլ ստեղծել է». Անաստաս Իսրայելյան

«Վերադարձրե՛ք իմ հայրենիքը. արցախցին այնտեղ երբեք փող չի ուզել, այլ ստեղծել է». Անաստաս Իսրայելյան
252
Այսօր, 18:12

Ազատության հրապարակում տեղի է ունեցել Արցախի ԱԺ կուսակցությունների ղեկավարների ներկայացուցիչների և Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների քննարկումը:

«Վերածնվող Արցախ» շարժման առաջնորդ Անաստաս Իսրայելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ բոլոր քննարկումները ընթանում են մեկ օրակարգի՝ 12 կետանոց պահանջների շուրջ: «Մենք պահանջատեր ենք ՀՀ ղեկավարությունից, որը կրում է պատասխանատվություն իր յուրաքանչյուր քաղաքացու համար: Եթե մենք սոցիալական հարցն ենք կարևորում, եթե ասում են, որ արցախցիները «40+10»-ի համար են կռվում, ես՝ որպես արցախահայ, ասում եմ՝ հանեք այդ «40+10»-ը, տվեք մնացած պատասխանները, իմ հայրենիքը հետ վերադարձրեք: Որովհետև արցախցին Արցախում երբեք հաց չի ուզել, այլ ստեղծել է, փող չի ուզել, այլ ստեղծել է»,- նշել է Իսրայելյանը:

«Վերադարձրե՛ք իմ հայրենիքը. արցախցին այնտեղ երբեք փող չի ուզել, այլ ստեղծել է». Անաստաս Իսրայելյան