Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Քասախ համայնքի բնակիչները բացեցին Աշտարակ տանող մայրուղին՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Քասախ համայնքի բնակիչները բացեցին Աշտարակ տանող մայրուղին՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
210
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 12:48

Առավոտից Քասախ համայնքի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում՝ մերթընդմերթ փակելով դեպի Աշտարակ տանող մայրուղին։ Հիշեցնենք՝ մինչ այս նրանք օգտվում էին թիվ 59 երթուղին սպասարկող ավտոբուսից։ Հիմա որոշում է կայացվել, որ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։
Քիչ առաջ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ոստիկանների ուղեկցությամբ ժամանեց Քասախ, ճանապարհը բացվեց։ Բնակիչները շարժվեցին դեպի համայնքապետարան, որտեղ հանդիպելու են պաշտոնատար անձանց հետ, ներկայացնելու են իրենց պահանջները։

Քասախ համայնքի բնակիչները բացեցին Աշտարակ տանող մայրուղին՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ