«Նիկոլ Փաշինյանը «տգիտության խոստովանությունը» ակնկալում է վաճառել ընտրողին»․ Հակոբ Բադալյան
![]() 156 Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 13:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հետաքրքիր է, Հայաստանում տեղի է ունենում թերևս մի պարադոքսալ բան, որ ըստ ամենայնի չի եղել որևէ այլ երկրի ներքին կյանքում, ներքաղաքական կյանքում՝ քաղաքական ուժի առաջնորդը փորձի ընտրողներին, իր ընտրողներին վաճառել «տգիտությունը»: Եթե որևէ մեկին թվում է, թե հայտարարելով, որ իր գլխավորությամբ կառավարությունը և բոլորը 7 տարի մնացել է առաջին դասարանում, տգետ է և այլն, Նիկոլ Փաշինյանը անում է ինքնախոստովանություն, ինքնաքննադատություն, ապա այդ մարդը սխալվում է չարաչար: Նիկոլ Փաշինյանը բոլորովին այն տեսակը չէ, որը կարող է ընդունել, որ ինքը որևէ բան չգիտի, սխալ գիտի, կամ արել է սխալ: Հակառակը, նա ունի համոզվածության և իրավացիության այսպես ասած գերադրական աստիճան: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ունի շատ ուժեղ քաղաքական հոտառություն, քաղաքական ինտուիցիա, և ինչպես ասել եմ բազմիցս՝ նա հիանալի է ճանաչում իր ընտրողին: «Տգիտության խոստովանությունը» նա ակնկալում է վաճառել այդ ընտրողին: Հաշվարկը այն է, որ ընտրողը հանգելու է եզրահանգման՝ «դե, մարդը խոստովանում է, որ մեր բոլորիս գիտելիքի պակասն է այսօրվա իրավիճակը»: Այս ընկալման հաշվարկի վրա է կառուցված «խոստովանությունը»: Մյուս հաշվարկն իհարկե թիմի հոգեբանական ամրակայումն է: Այսինքն, թիմը լրացուցիչ ինքնավստահություն է ստանում, երբ առաջնորդը հայտարարում է, որ «բոլորս տգետ ենք»: Թվում է, թե պետք է լինի հակառակը՝ բոլորին տգետ համարող առաջնորդը պետք է վայելի բոլորի քենը: Բայց, այստեղ իհարկե աշխատում են հոգեբանական տարբեր մեխանիզմներ, որոնց գլխավոր խթանիչը ձախողվածության ,առնվազն ենթագիտակցական ճնշող համոզումն է: Նիկոլ Փաշինյանը հրապարակային «խոստովանությամբ» թիմին տալիս է ձախողվածության շատ ամորֆ, լղոզված մի բացատրություն-արդարացում՝ «բոլորս տգետ ենք եղել 30 տարի», բայց միաժամանակ դրա հիմքում դնում է հետևյալը՝ «մենք բավարար խելք, կամք, համարձակություն ունենք խոստովանել դա, ինչը չեն կարողացել խոստովանել մեզանից առաջ, և չի կարողանում խոստովանել այժմ ոչ ոք՝ մեզանից բացի»: Ահա այդ բազմաշերտ խաղով «տգիտությունը» Նիկոլ Փաշինյանն իր թիմի համար վերածում է «առավելության», առննվազն հոգեբանական, մտածողական մակարդակում: Իսկ դա նրա համար շատ էական է՝ մի կողմից բացատրություն տալ ընտրողներին, մյուս կողմից «ոգի» տալ թիմին: Ավանդական միջոցները՝ «նախկիններ», «Ռուսաստան», մի շարք պատճառներով կամ չեն աշխատում լիարժեք արդյունավետությամբ, կամ նպատակահարմար չէ աշխատեցնել մի քանի պատճառներով: Հետևաբար, պետք են նոր միջոցներ, որոնցից մեկն էլ այն «խոստովանությունն» է, որ անում է Նիկոլ Փաշինյանը: Եթե դա դիտարկենք զուտ իր՝ անձնական, և առավելագույնը նեղ խմբային քաղաքական շահերի և խնդիրների տեսանկյունից, ապա նա դրանցով զբաղվում է բավականին հմտորեն: Այլ հարց է, որ այդ հմտությունը տրամագծորեն հակառակն է պետական և հանրային շահերի տեսանկյունից»։
«Նիկոլ Փաշինյանը «տգիտության խոստովանությունը» ակնկալում է վաճառել ընտրողին»․ Հակոբ Բադալյան Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Արցախի իշխանությունները դատապարտում են Խաչատուր Սուքիասյանի պահվածքը»․ Արցախի տեղեկատվական շտաբ
4010:24ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6510:00«Ադրբեջանական այս պահանջը նույնպես ընդունվելու է». Վարդան Բալյան
9209:54«Ուկրաինան և ԱՄՆ-ն օգտակար ռեսուրսների համաձայնագրի վերաբերյալ հուշագիր են ստորագրել»․ Սվիրիդենկո
9009:51«Արցախի ներկայացուցչության փակումը միգուցե վերջին արարը դառնա»․ Տիգրան Աբրահամյան
10509:30«Տերերը հրահանգել են՝ գյավուրնե՛ր, փակե՛ք Ղարաբաղի թեման»․ Մարգարիտ Եսայան
13409:24ԱՄՆ-ն հարվածել է Եմենի նավթային նավահանգստին․ կա 33 զոհ
12709:21Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում. «Հրապարակ»
10909:12